Հա

Քաղաքական

19/07/2018 - 08:25

«Ողջունում ենք խնդրի կարգաւորմանն ուղղւած ցանկացած քայլ». Զախարովան մեկնաբանել է Մնացականեանի եւ Մամեդեարովի բրիւսէլեան հանդիպումը

ՌԴ ԱԳՆ պաշտօնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ամենշաբաթեայ ճեպազրոյցի ժամանակ մեկնաբանել է Բրիւսէլում Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականեանի եւ Էլմար Մամեդեարովի միջեւ կայացած հանդիպումը:

«alikonline.ir» - ՌԴ ԱԳՆ պաշտօնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ամենշաբաթեայ ճեպազրոյցի ժամանակ մեկնաբանել է Բրիւսէլում Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականեանի եւ Էլմար Մամեդեարովի միջեւ կայացած հանդիպումը: Տեղեկացնում է «tert.am»-ը:

«Ցանկացած կառուցողական շփում, որը կողմերը նախաձեռնում են, պէտք է նպաստի գլխաւոր նպատակի իրագործմանը եւ այդ իրավիճակի, այդ խնդրի կարգաւորմանը»,- ասել է Մարիա Զախարովան՝ պատասխանելով ադրբեջանական «Trend» գործակալութեան՝ ԼՂ հակամարտութեան կարգաւորման գործում նախարարների հանդիպման արդիւնաւէտութեան մասին հարցին:

Զախարովան ընդգծել է, որ հանդիպման արդիւնքների մասին մեկնաբանութիւն, թէ որքանով է այն արդիւնաւէտ, օգտակար եւ հեռանկարային եղել, պէտք է անեն հանդիպման մասնակից կողմերը: «Մենք ողջունում ենք ցանկացած քայլ, որը կողմերն անում են ի նպաստ խնդրի կարգաւորման կամ երկխօսութեան շարունակութեանը»,- յաւելել է Զախարովան:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։