Հա

Քաղաքական

Հինգշաբթի, 19 Յուլիսի 2018 09:00

Ալիեւ. «Իտալիան կարող է ակտիւ դեր խաղալ ԼՂ հակամարտութեան կարգաւորման գործում»

Իտալիան՝ որպէս ԵԱՀԿ նախագահ, կարող է ակտիւ դեր խաղալ Լեռնային Ղարաբաղի հակամարտութեան կարգաւորման հարցում: Այդ մասին յայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն Իտալիայի նախագահ Սերջիօ Մատարելլայի հետ մամուլի համար համատեղ յայտարարութեան ժամանակ: 

«alikonline.ir» - Իտալիան՝ որպէս ԵԱՀԿ նախագահ, կարող է ակտիւ դեր խաղալ Լեռնային Ղարաբաղի հակամարտութեան կարգաւորման հարցում: Այդ մասին յայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն Իտալիայի նախագահ Սերջիօ Մատարելլայի հետ մամուլի համար համատեղ յայտարարութեան ժամանակ: Ըստ «tert.am»-ի՝ յայտնում է «Trend» գործակալութիւնը:

«Ես տեղեկացրել եմ նախագահին հակամարտութեան մասին, արտայայտել եմ Ադրբեջանի դիրքորոշումը բանակցութիւնների ներկայիս վիճակի մասին»,- ասել է նա՝ նշելով, որ Ադրբեջանը ցանկանում է, որ հակամարտութիւնը շուտափոյթ լուծում ստանայ:

«Իտալիան ԵԱՀԿ-ում նախագահութեան շրջանակում իր աջակցութիւնը կը ցուցաբերի Լեռնային Ղարաբաղի խնդրի հետ կապւած: Մենք ցանկանում ենք, որ այդ հարցում բանակցութիւնների ձեւաչափի փոփոխման փոխարէն, հակառակը, գտնւեն բանակցութիւններ վարելու նոր ճանապարհներ, որոնք կապահովեն տարածաշրջանում անվտանգութիւնը:

Որովհետեւ, մեր կարծիքով, այդ հակամարտութիւնը պէտք է կարգաւորւի ոչ թէ ռազմական, այլ քաղաքական ճանապարհով: Այդ կարգաւորումը պէտք է տեղի ունենայ կայունութեան, երկարաժամկէտութեան եւ միջազգային իրաւունքի շրջանակներում»,- ասել է Իտալիայի նախագահն Ալիեւի հետ հանդիպումից յետոյ:

Related items

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։

Joomla-ի վրիպազերծման կառավարակետ

Աշխատաշրջան

Հարցումների հսկման արդյունքները

Հիշողության օգտագործում

ՏԲ-ի հարցումներ