Իսրայէլի խորհրդարանն ընդունել է աղմկայարոյց օրէնքի նախագիծ, որն այդ երկիրը «հրեայ ժողովրդի հայրենիք» է հռչակում:
«alikonline.ir» - Իսրայէլի խորհրդարանն ընդունել է աղմկայարոյց օրէնքի նախագիծ, որն այդ երկիրը «հրեայ ժողովրդի հայրենիք» է հռչակում: Տեղեկացնում է «BBC»-ն:
«Հրէական երկիր» կոչւող օրէնքի նախագիծն Իսրայէլը ճանաչում է բացառապէս որպէս «հրեայ ժողովրդի հայրենիք»՝ ընգծելով, որ գրաւեալ տարածքներում հրէաբնակ բնակավայրերի կառուցումն ու տարածումն անմիջականօրէն բխում է Իսրայէլի ազգային շահերից:
Ընդունւած օրէնքը եբրայերէնը ճանաճում է որպէս երկրի պաշտօնական միակ լեզուն, իսկ Երուսաղէմը (ներառեալ Արեւելեան եւ Արեւմտեան հատւածները)՝ որպէս երկրի մայրաքաղաք:
Յիշեցնենք, որ պաղեստինցիները պայքարում են Պաղեստին անկախ պետութեան ստեղծման համար, որի մայրաքաղաքը համարում են Արեւելեան Երուսաղէմը, որը բռնագրաււել է Իսրայէլի կողմից՝ 1967 թւականի պատերազմի արդիւնքում:
Այսպիսով արաբերէնը, որը համարւում է 1.5 մլն. արաբա-իսրայէլցի քաղաքացիների լեզուն այլեւս չի ճանաչւում որպէս Իսրայէլի պաշտօնական լեզուներից մէկը:
Նշենք, որ արաբա-իսրայէլցի համարւում են այն պաղեստինցիները, որոնք Իսրայէլի քաղաքացիութիւն ունեն: Նրանք Իսրայէլի բնակչութեան 1/5-րդ են կազմում:
Օրէնքի նախագծին կողմ է քւէարկել 62 պատգամաւոր, դէմ՝ 55-ը:
Քնեսեթի արաբ պատգամաւորներն այն բնութագրել են որպէս իսրայէլում «ժողովրդավարութեան մահը», իսկ վարչապետ Բենիամին Նեթանիահուն ողջունել է դրա ընդունումը: