Հա

Քաղաքական

21/07/2018

Պոմպէոն յոյս ունի, որ աշնանը Թրամփն ու Պուտինը կը հանդիպեն Վաշինգտոնում

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպէոն յոյս ունի, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հանդիպումը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ կը կայանա Վաշինգտոնում այս տարւայ աշնանը։

«alikonline.ir» - ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպէոն յոյս ունի, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հանդիպումը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ կը կայանա Վաշինգտոնում այս տարւայ աշնանը։ Փոխանցում է «news.am»-ը:

«Ուրախ եմ, որ երկու կարեւորագոյն երկրների ղեկավարները շարունակում են հանդիպել»,- յայտարարել է նա։

Պետքարտուղարի խօսքով՝ ԱՄՆ ժողովրդի համար չափազանց կարեւոր է, որ Թրամփն ու Պուտինը շարունակեն երկխօսութիւնը բարդ հարցերի լուծման համար։

Միեւնոյն ժամանակ «Associated Press» գործակալութիւնը յղում կատարելով Սպիտակ տան իր աղբիւրին, տեղեկացրել է, որ Թրամփ-Պուտին յաջորդ հանդիպումը կենտրոնացած կը լինի ազգային անվտանգութեան խնդիրների վրայ, որոնք քննարկւել են յուլիսի 16-ին Հելսինկիում կայացած հանդիպման ժամանակ:

Ըստ աղբիւրի՝ այդ խնդիրների շարքում է Ռուսաստանի միջամտութիւնն ԱՄՆ ընտրութիւններին, միջուկային տարածումը, Հիւսիսային Կորէան, Իրանը եւ Սիրիան: Նա նշել է, որ հանդիպման նպատակը Հելսինկիում կայացած գագաթնաժողովի ընթացքում արձանագրւած առաջընթացին հետեւելն է:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։