Հա

Քաղաքական

21/07/2018

«The Washington Post». «Սաուդական Արաբիայի գահաժառանգ արքայազնը երկիրը միջնադար է տանում»

Հաշւի առնելով այն փաստը, որ Սաուդական Արաբիայի ներկայիս ռեժիմը հաստատւել է 1930-ական թւականներին, թագաւորների եւ թագադրւած իշխանների շղթան կա՛մ խոստացել է, կա՛մ փորձել է ինչ-որ ժողովրդավարական մեխանիզմներ իրականացնել, «The Washington Post»-ում գրում է Ջորջթաունի համալսարանի Մուսուլմանա-քրիստոնէական փոխըմբռնման կենտրոնի աւագ գիտաշխատող Աբդուլլահ Ալաուդը:

«alikonline.ir» - Հաշւի առնելով այն փաստը, որ Սաուդական Արաբիայի ներկայիս ռեժիմը հաստատւել է 1930-ական թւականներին, թագաւորների եւ թագադրւած իշխանների շղթան կա՛մ խոստացել է, կա՛մ փորձել է ինչ-որ ժողովրդավարական մեխանիզմներ իրականացնել, «The Washington Post»-ում գրում է Ջորջթաունի համալսարանի Մուսուլմանա-քրիստոնէական փոխըմբռնման կենտրոնի աւագ գիտաշխատող Աբդուլլահ Ալաուդը: Տեղեկացնում է «news.am»-ը:

Այդուհանդերձ, ներկայիս գահաժառանգ արքայազն Մուհամմեդ բին Սալմանը (կամ «MBS»-ն, ինչպէս սովորաբար նրան անւանում են), որը դիրքաւորւել է որպէս թագաւորական ընտանիքի նոր սերնդի առաջնորդ, կարծես մտադիր է թագաւորութիւնը հին ժամանակներին վերադարձնել: Նա բացարձակ միապետութեանն աջակցել է առաւել վճռական եւ բարձրաձայն, քան իր նախորդներից որեւէ մէկը:

«Atlantic»-ի հետ հարցազրոյցում «MBS»-ն յայտարարել է, որ «բացարձակ միապետութիւնը որեւէ երկրի սպառնալիք չի ներկայացնում»: «Եթէ չլինէր բացարձակ միապետութիւնը, դուք Միացեալ Նահանգներ չէիք ունենայ: Ֆրանսիայում բացարձակ միապետութիւնն օգնեց ստեղծել Միացեալ Նահանգները՝ նրան աջակցելով: Բացարձակ միապետութիւնը Միացեալ Նահանգների թշնամին չէ, այլ վաղեմի դաշնակիցը»:

«MBS»-ն չի յիշատակել, որ գաղութներն ըմբոստացել են բացարձակ միապետութեան դէմ: Արքայազնի նման յայտարարութիւնը վկայում է նրա հնացած դիրքորոշման մասին, որից հրաժարւել էին նրա գրեթէ բոլոր նախորդները, ներառեալ նրա պապիկը՝ Աբդուլազիզ թագաւորը, ժամանակակից Սաուդական Արաբիայի հիմնադիրը:

32-ամեայ արքայազնը ոչ մի բան չի խոստանում, բացի բացարձակ միապետութեան երկար կառավարումը եւ իշխանութեան աւելի ամուր նւաճումը: Պայծառ տնտեսական ապագայ խոստանալով, որը մարմնաւորւած է նրա 21-րդ դարի քաղաք նախաձեռնութեան մէջ, նա նաեւ խոստացել է կրօնական յետընթաց՝ ընդհուպ մինչեւ այն պայմանները, որոնք հանգեցրին 1979 թւականին երկրում ողբերգականօրէն յայտնի ահաբեկչական յարձակումներին:

Նախորդ թագաւորները եւ թագադրւած իշխանները չեն ձգտել ժողովրդավարութեան հաստատման, սակայն ժողովրդավարութիւնը որպէս վերջնակէտ ընդունելու նրանց մանեւրումը թոյլ է տւել ժողովրդի եւ թագաւորների միջեւ ինչ-որ առողջ փոխգործակցութիւն անցկացնել: Նման փոխգործակցութեան պարագայում մշտապէս մեծ հաւանականութիւն կար նշանակալի սոցիալական պայմանագիր հաստատելու ժողովրդի եւ թագաւորական ընտանիքի միջեւ՝ աւելի կայուն եւ ժողովրդավարական ապագայ ստեղծելու համար:

Արքայազն Մուհամմեդի օրօք հաւերժական բացարձակ իշխանութիւն ձեռք բերելու հանդէպ մտածողութեան փոփոխութիւնը նշանաւորում է նախկին ժողովրդավարական խոստումներից դրամատիկ տեղաշարժ, որոնք ապագայի որոշ յոյս էին տալիս, չնայած դրանցից ոչ մէկը երբեք չի իրականացւել: Սաուդական Արաբիայի նոր վարչակազմը մամուլի դրական գնահատականին է արժանացել իր ֆուտուրիստական հռետորաբանութեան համար, այդ թւում՝ ռոբոտատեխնիկական քաղաքի եւ կանանց աւտոմեքենայ վարել թոյլ տալու մասին խոսակցութիւնների համար: Սակայն չսխալւէք՝ մենք Սաուդական Արաբիայի անցեալ վերադառնալու ականատեսն ենք դառնում: Ժողովրդավարութեան խոստումից հրաժարւելով՝ գահաժառանգ արքայազնն իսկապէս կարող է լինել այն ճանապարհին, որ Սաուդական Արաբիան աւելի, քան երբեւէ միջնադարեան դարձնի:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։