Հա

Քաղաքական

21/07/2018 - 09:20

Ալիեւի հետ հանդիպմանը Մակրոնը խոստացել է ամէն ինչ անել ԼՂ հիմնախնդրի՝ բանակցային եղանակով կարգաւորման համար

Ֆրանսիայի նախագահ Էմանուէլ Մակրոնը Փարիզում ընդունել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ԼՂ հիմնախնդրի կարգաւորման հարցը:

«alikonline.ir» - Ֆրանսիայի նախագահ Էմանուէլ Մակրոնը Փարիզում ընդունել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ԼՂ հիմնախնդրի կարգաւորման հարցը:

Ըսր «tert.am»-ի՝ ինչպէս յայտնում է «EurAsia Daily»-ն՝ վկայակոչելով Ելիսէյեան պալատի հաղորդագրութիւնը, Ֆրանսիան կը շարունակի աջակցել ղարաբաղեան հակամարտութեան կարգաւորմանը՝ ի նպաստ տարածաշրջանի ժողովուրդների շահերի:

«Նախագահները մտքեր են փոխանակել ղարաբաղեան հակամարտութեան հարցի շուրջ: Ֆրանսիան՝ որպէս ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, յատուկ պատասխանատւութիւն է կրում տարածաշրջանում երկարատեւ խաղաղութեան ապահովման համար», - նշւում է ֆրանսիական վարչակազմի հաղորդագրութեան մէջ: 

Ինչպէս նշւում է, Ֆրանսիայի նախագահն ընդգծել է, որ կը շարունակի աշխատել բանակցութիւնների հիման վրայ լուծում գտնելու ուղղութեամբ, որը միակ տարբերակն է հակամարտութեանը երկարաժամկէտ հիմունքներով լուծում տալու համար՝ ի շահ տարածաշրջանի ժողովուրդների: 

«Ֆրանսիայի նախագահն ուշադրութեամբ հետեւելու է իրավիճակին, եւ Ֆրանսիան ռուս եւ ամերիկացի համանախագահների հետ միասին կը ձեռնարկի բոլոր միջոցները կարգաւորման գործընթացքում առաջընթացի հասնելու համար»,- ասւում է Ելիսէյեան պալատի կոմիւնիկէում:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։