Հա

Քաղաքական

21/07/2018

Թրամփի նախկին խորհրդականն Էրդողանին «աշխարհի ամենավտանգաւոր մարդ» է անւանել

Միացեալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի նախկին խորհրդական Սթիւ Բենոնը Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանին աշխարհի ամենավտանգաւոր մարդ է անւանել։ 

«alikonline.ir» - Միացեալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի նախկին խորհրդական Սթիւ Բենոնը Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանին աշխարհի ամենավտանգաւոր մարդ է անւանել։ Գրում է «tert.am»-ը:

«CNBC» հեռուստաալիքին տւած հարցազրոյցում Բենոնը նշել է, թէ ինչպիսի առաջնորդների է հաւանում Թրամփը։

«Կարծում եմ՝ նա հաւանում է ուժեղ անհատականութիւններին։ Էրդողանին․․․ Որն, իմ կարծիքով, աշխարհի ամենավտանգաւոր մարդն է։ Նաեւ ՌԴ նախագահ Պուտինին է հաւանում։ Որովհետեւ Թամփը սիրում է ուժեղ առաջնորդների, որոնք առաջնահերթութիւն են տալիս սեփական երկրին, ազգայնական են ու շատ ուշադրութիւն չեն դարձնում միւսների ասածներին»,- ասել է ԱՄՆ նախագահի նախկին խորհրդականը։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։