Հա

Քաղաքական

21/07/2018

Բաքւում կրկին հոսանքազրկումներ են եղել

Ադրբեջանի մայրաքաղաք Բաքւում կրկին էլեկտրաէներգիայի մատակարարման հետ կապւած խնդիրներ են առաջացե:

«alikonline.ir» - Ադրբեջանի մայրաքաղաք Բաքւում կրկին էլեկտրաէներգիայի մատակարարման հետ կապւած խնդիրներ են առաջացե: Հաղորդում է «Արմէնպրես»-ը՝ վկայակոչելով ադրբեջանական «Թրենդ» գործակալութիւնը:

Յուլիսի 20-ի երեկոյեան դադարեցւել է քաղաքի մի շարք թաղամասերի էլեկտրամատակարարումը: Ժամեր անց միայն մի շարք թաղամասերում էլեկտրաէներգիայի մատակարարումը վերականգնւել է: Թէ որն է հոսանքազրկման պատճառը, այս պահին չի յստակեցւում:

Սա Ադրբեջանում վերջերս գրանցւած առաջին դէպքը չէ:  Բաքուն, ինչպէս նաեւ երկրի մի շարք շրջաններ յուլիսի 2-ի լոյս 3-ի գիշերը յայտնւել էին խաւարում. պատճառը լայնամասշտաբ հոսանքազրկումն էր: Ադրբեջանի էներգետիկայի նախարարութիւնը պարզաբանել էր, թէ վթարի պատճառ է դարձել երկրում անոմալ շոգը, որ հանգեցրել է բնակչութեան կողմից էլեկտրաէներգիայի սպառման ծաւալների աւելացման, ինչը շարքից հանել է Մինգեչաուրի ՀԷԿ-ի տրանսֆորմատորներից մէկը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։