Հա

Քաղաքական

22/07/2018 - 09:20

Պուտինի կողմից Թրամփին նւիրւած գնդակը յատուկ ծառայութիւնների ստուգմանն է յանձնւել

ԱՄՆ-ի գաղտնի ծառայութեան աշխատակիցները տարել են գնդակը, որը Պուտինը Հելսինկիում երկու նախագահների հանդիպման ժամանակ նւիրել էր Թրամփին:

«alikonline.ir» - ԱՄՆ-ի գաղտնի ծառայութեան աշխատակիցները տարել են գնդակը, որը Պուտինը Հելսինկիում երկու նախագահների հանդիպման ժամանակ նւիրել էր Թրամփին: Ըստ «news.am»-ի՝ յայտնում է «Associated Press»-ը։

Յատուկ ծառայութիւնները նշել են, որ սա ստանդարտ ընթացակարգ է, որով անցնում են բոլոր նւէրները, որոնք յանձնւում են Սպիտակ տան ղեկավարին:

Պուտինը Թրամփին նւիրել է ՌԴ-ում այս տարի անցկացւած Ֆուտբոլի աշխարհի առաջնութեան գնդակը եւ յայտարարել, որ այժմ գնդակը ամերիկեան կողմում է։ Սպիտակ տան ղեկավարն, իր հերթին, գնդակը յանձնել էր կնոջը՝ Մելանիային՝ խոստանալով այն փոխանցել է որդուն՝ Բերոնին, որը սիրում է ֆուտբոլ եւ խաղում է երիտասարդական թիմում։

Ըստ կանոնի՝ ԱՄՆ նախագահը օտարերկրեայ ղեկավարներից չի կարող ընդունել նւէրներ, որոնք 390 դոլարից թանկ արժեն: Այս պարագայում գնդակը գնահատւել է 165 դոլար, հաղորդում է «Bloomberg»-ը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։