Հա

Քաղաքական

22/07/2018 - 10:00

Վիգէն Յովսէփեան. «ԱՄՆ քաղաքականութեան մէջ միտում է եղել՝ ՀՀ ինքնուրոյնութիւնը չտեսնելն ու չգնահատելը»

Ամերիկահայ քաղաքագիտութեան դոկտոր Վիգէն Յովսէփեանի խօսքով՝ ամերիկեան հասարակական եւ քաղաքական կարծիքի որոշ շրջանները մինչեւ օրս խարխափումների մէջ են, թէ ի վերջոյ Թրամփի քաղաքականութիւնը Ռուսաստանի հետ քաղաքականութեան մասով ուր կը հասնի: 

«alikonline.ir» - Ամերիկահայ քաղաքագիտութեան դոկտոր Վիգէն Յովսէփեանի խօսքով՝ ամերիկեան հասարակական եւ քաղաքական կարծիքի որոշ շրջանները մինչեւ օրս խարխափումների մէջ են, թէ ի վերջոյ Թրամփի քաղաքականութիւնը Ռուսաստանի հետ քաղաքականութեան մասով ուր կը հասնի: 

Նրա դիտարկմամբ՝ դա հասկանալու համար պէտք է յիշել, թէ Թրամփին ինչ առաջադրանքներով եկաւ իր պաշտօնին․ Թրամփի համար, նրա կարծիքով, քաղաքականութիւնը նման է տնտեսութեան որեւէ մի գործարքի, նա, որպէս յաջողակ բիզնեսմեն, կարող է լաւ ձեւով սակարկել, բանակցել:

Վիգէն Յովսէփեանը, «tert.am»-ի հետ զրոյցում անդրադառնալով ռուս-ամերիկեան յարաբերութիւններում վերջին շրջանում նշմարւող քայլերին, մասնաւորապէս Ֆիլնանդիայի մայրաքաղաք Հելսինկիում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հանդիպմանը, նշեց, որ շատ տիպիկ է Թրամփի համար՝ նման բանակցային գործընթաց սկսելը, յետոյ տեսնելը, թէ այդ ամէնը ինչ ուր կը հասնի:

«Դա մեզ՝ արտաքին քաղաքականութեան մէջ մասնագիտացւած մարդկանց համար անհասկանալի է: Պէտք է ծրագիր լինի, պէտք է մեկնակէտ, նպատակ գոյութիւն ունենայ: Բայց այս պարագայում նա գործընթաց է սկսում, որ յետոյ տեսնի, թէ ինչ է լինելու ապագայում»,- ասաց Վիգէն Յովսէփեանը:

Պատասխանելով դիտարկմանը, թէ ի տարբերութեան Եւրոմիութեան, որը որոշել է Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների կիրառման ժամկէտը երկարաձգել, ԱՄՆ-ը որոշել է երկխօսութիւն սկսել Ռուսաստանի հետ, քաղաքագէտը նկատեց՝ երկխօսութեան մէջ պարտադիր չէ լուրջ ինչ-որ բան գտնելը: «Շատ բան կախւած է Ռուսաստանից»,- ասաց նա՝ նշելով եթէ Ռուսաստանը որոշի զիջումների գնալ, Թրամփը դա յաղթանակ կը համարի, իսկ եթէ Ռուսաստանի քաղաքականութիւնում ոչինչ չփոխւեց, Թրամփը կը վերադառնայ եւ կասի, որ պարզապէս չստացւեց:

Նրա կարծիքով՝ ռուս-ամերիկեան քաղաքականութիւնում ընթացող զարգացումներով առաւել հաւանական սցենարը Ռուսաստանի կողմից որոշակի զիջումների գնալն է: «Յանձինս նախագահ Պուտինի՝ որոշակի մակերեսային զիջումներ կանեն, որպէսզի այս գործընթացն առաջ գնայ»,- ասաց նա:

Ինչ վերաբերում է ռուս-ամերիկեան երկխօսութեան հնարաւոր ազդեցութեանը Ռուսաստանի դաշնակից Հայաստանի վրայ, ապա Վիգէն Յովսէփեանի բնորոշմամբ՝  ամերիկեան քաղաքականութեան մէջ՝ յատկապէս վերջին տարիներին աւելի եւ աւելի շեշտւած միտում է եղել՝ Հայաստանի ինքնուրոյնութիւնը չտեսնելն ու չգնահատելը, Հայաստանին «արբանեակային» կարգավիճակ տալը:

«Մեր՝ հայկական կողմի ճիգը շարունակաբար եղել է առանձնացնել Հայաստանը»,- ասաց նա՝ նշելով, որ խնդիր ունեն նաեւ Հայաստանի յարաբերութիւնները իր հարեւանների, ինչպէս օրինակ՝ Իրանի հետ ներկայացնել, բացատրել որ Հայաստանն այդ երկրների հետ ունի շահեր եւ այդ շահերից ելնելով ՝է իր յարաբերութիւնները կառուցում եւ ոչ ի հեճուկս ԱՄՆ-ի շահերի:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։