Հա

Քաղաքական

23/07/2018

ԱՄՆ Պետքարտուղարութիւնը մանրամասներ է յայտնել Լաւրովի եւ Պոմպէոյի հեռախօսազրոյցից

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպէոն եւ Ռուսաստանի արտգործնախարար Սերգէյ Լաւրովը յուլիսի 21-ին կայացած հեռախօսազրոյցի ընթացքում քննարկել են ահաբեկչութեան դէմ պայքարի, ինչպէս նաեւ երկկողմ տնտեսական կապերի մասին հարցերը:

«alikonline.ir» - ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպէոն եւ Ռուսաստանի արտգործնախարար Սերգէյ Լաւրովը յուլիսի 21-ին կայացած հեռախօսազրոյցի ընթացքում քննարկել են ահաբեկչութեան դէմ պայքարի, ինչպէս նաեւ երկկողմ տնտեսական կապերի մասին հարցերը: Տեղեկացնում է «tert.am»-ը:

«Քննարկւել են նաեւ հակաահաբեկչական գործընթացի համակարգման հարցով գաղափարների եւ երկու երկրի մասնաւոր, ոչ պետական սուբիեկտների միջեւ բիզնես-երկխօսութիւն սկսելու փոխադարձ նպատակի իրականացման եղանակները»,- ասւում է ԱՄՆ Պետդեպի հաղորդագրութեան մէջ:

Ամերիկացի դիւանագէտները յայտնել են նաեւ, որ Լաւրովն ու Պոմպէոն քննարկել են Ռուսաստանի կողմից ԱՄՆ-ի համար հաւասար, փոխադարձ եւ արդար մակարդակով դիւանագիտական հասանելիութեան ապահովման թեման:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։