Հա

Քաղաքական

23/07/2018 - 08:30

«G20»-ի երկրները նշել են տնտեսութեանը սպառնացող ռիսկերին ուղղւած երկխօսութեան ամրապնդման անհրաժեշտութիւնը

«Մեծ քսանեակ»-ի՝ «G20»-ի երկրների ֆինանսների նախարարները եւ կենտրոնական բանկերի ղեկավարները նշել են տնտեսութեանը սպառնացող ռիսկերին հակազդելու համար երկխօսութիւնն ամրապնդելու եւ միջոցներ ձեռնարկելու անհրաժեշտութիւնը: Այս մասին ասւում է Բուէնոս Այրէսում կայացած հանդիպումից յետոյ կիրակի օրը հրապարակւած վերջնական հաղորդագրութիւնում:

«alikonline.ir» - «Մեծ քսանեակ»-ի՝ «G20»-ի երկրների ֆինանսների նախարարները եւ կենտրոնական բանկերի ղեկավարները նշել են տնտեսութեանը սպառնացող ռիսկերին հակազդելու համար երկխօսութիւնն ամրապնդելու եւ միջոցներ ձեռնարկելու անհրաժեշտութիւնը: Այս մասին ասւում է Բուէնոս Այրէսում կայացած հանդիպումից յետոյ կիրակի օրը հրապարակւած վերջնական հաղորդագրութիւնում: Այս մասին ըստ «news.am»-ի՝ փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Մենք գիտակցում ենք ռիսկերը մեղմման եւ վստահութեան ամրապնդմանն ուղղւած երկխօսութեան անհրաժեշտութիւնը»,- նշւում է փաստաթղթում:

Դրանում նախարարները եւ Կենտրոնական բանկի ղեկավարները նաեւ նշել են, որ վերջին տարիներին «կարճաժամկէտ եւ միջնաժամկէտ ռիսկերն աճել են»: «Դրանք աճող ֆինանսական խոցելիութիւն, առեւտրային եւ աշխարհաքաղաքական լարւածութեան աճ, գլոբալ անհաւասարակշռութիւն եւ անհավասարութիւն են ներառում»,- նշւում է պաշտօնական հաղորդագրութիւնում:

Յարակից լուրեր

  • Փորձագէտ. «2019 թւականի համար դժւար է Հայաստանի տնտեսութեան մէջ դրական տեղաշարժեր կանխատեսել»
    Փորձագէտ. «2019 թւականի համար դժւար է Հայաստանի տնտեսութեան մէջ դրական տեղաշարժեր կանխատեսել»

    2019 թւականի համար դժւար է Հայաստանի տնտեսութեան մէջ դրական տեղաշարժեր կանխատեսել։ Այս մասին «news.am»-ի հետ զրոյցում ասաց տնտեսագէտ Կարէն Ադոնցը։ Նրա խօսքերով՝ բերւող թւերը՝ 5-6 տոկոս տնտեսական աճի մասին, ամենայն հաւանականութեամբ, չեն արտացոլի իրական դրութիւնը, այնպէս որ դժւար թէ արժի լուրջ տնտեսական ակտիւութիւն ակնկալել։

  • Ընտրութեան ժամը
    Ընտրութեան ժամը

    Հարց է, թէ ո՞ր գումարներն են, որոնք պիտի զեղջուին ընդհանուր նախահաշիւէն ։ Որո՞նք պիտի ըլլան իշխանութեան «դանակին տակ» յայտնուող առաջին «դժբախտ» յատկացումները եւ ի՞նչ կարգով։ Ամէն գործադիր իշխանութիւն եւ ամէն խորհրդարան այս հարցումին պատասխան պիտի տայ ըստ իր երկրի դիմագրաւած հրամայականներուն եւ ըստ իր դաւանած իսկական արժեհամակարգին։ 

  • Սաստելով չի կարելի մարդկանց մղել աշխատելու
    Սաստելով չի կարելի մարդկանց մղել աշխատելու

    «Հայոց Աշխարհ»-ի հարցազրոյցը ՀՅԴ Բիւրոյի տնտեսական հետազօտութիւնների գրասենեակի ծրագրերի համակարգող, տնտեսագէտ Թադէոս Աւետիսեանի հետ:

  • Կառավարութեան տնտեսական հատւածի ծրագրերում զգալի դեր խաղաց հակակոռուպցիոն պայքարը
    Կառավարութեան տնտեսական հատւածի ծրագրերում զգալի դեր խաղաց հակակոռուպցիոն պայքարը

    «finagent.am»-ի հարցազրոյցը ՀՅԴ Բիւրոյի տնտեսական հետազօտութիւնների գրասենեակի պատասխանատու, տնտեսագէտ Սուրէն Պարսեանի հետ:

  • Չինաստան-Ռուսաստան-Իրանի տնտեսութիւնն ուժեղ է ԱՄՆ-ի տնտեսութիւնից
    Չինաստան-Ռուսաստան-Իրանի տնտեսութիւնն ուժեղ է ԱՄՆ-ի տնտեսութիւնից

    Տեսնենք, թէ ինչպիսին է Իրանի տնտեսութիւնը, որով մինչեւ սեպտեմբեր այնքան «մտահոգւած էին» ԱՄՆ-ի եւ Իսրայէլի իշխանութիւնները: Ասել, թէ այդ ոլորտում իրանցիները խնդիրներ չունեն, չափազանցութիւն կը լինի: Բայց չնշել, որ չնայած ամէն տեսակի պատժամիջոցներին ու սպառնալիքներին, Իրանի տնտեսութիւնը կենդանի է եւ արագ զարգանում է, մեծ սխալ կը լինի: 

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։