Հա

Քաղաքական

23/07/2018 - 10:30

«Կը բանակցենք, եթէ, իհարկէ, Իրանը փոխի իր վարքագիծը». ԱՄՆ պետքարտուղարը հակաիրանական հերթական յայտարարութեամբ է հանդէս եկել

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպէոն հակաիրանական հերթական յայտարարութեամբ է հանդէս եկել:

«alikonline.ir» - ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպէոն հակաիրանական հերթական յայտարարութեամբ է հանդէս եկել:

Կալիֆորնիաբնակ մի խումբ իրանցիների հաւաքի ժամանակ նա պետական մակարդակով կոռուպցիայի, մարդու հիմնարար իրաւունքների եւ ազատութիւնների խախտման, ահաբեկչութեանը հովանաւորելու եւ տարածաշրջանի երկրների ներքին գործերին միջամտելու մասին հակաիրանական իրականութեանը չհամապատասխանող եւ չհիմնաւրւած հերթական յայտարարութիւններ է արել:

Դիմելով Իրանի ժողովրդին, Պոմպէոն ասել է, թէ Վաշինգտոնը «լսում» է Իրանի ժողովրդի ձայնը եւ «հովանաւորում ու աջակցում» է Իրանի ժողովրդին:

Իսկ ինչ վերաբերում է Իրանի հետ բանակցութիւնների հնարաւորութեանը, նա ասել է. «Ինչպէս նախագահ Թրամփն է ասել, մենք պատրաստ ենք բանակցելու Թեհրանի հետ, սակայն, դա տեղի կունենայ միայն այն դէպքում, երբ Թեհրանի որդեգրած քաղաքականութիւնում կայուն եւ շրջադարձային փոփոխութիւն նկատենք»:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։