Հա

Քաղաքական

23/07/2018 - 11:00

Կրակոցներ Տորոնտոյում. մի կին մահացել է, կան տասնեակ վիրաւորներ

Փոքրիկ աղջիկը ծայրայեղ ծանր վիճակում է, մի կին մահացել է։ Կրակողն ինքնասպան է եղել:

«alikonline.ir» - Կանադայի Տորոնտօ քաղաքում հրաձգութեան հետեւանքով զոհւել է մէկ, վիրաւորւել՝ 14 մարդ։ Այդ մասին «Twitter»-ում յայտնում է տեղի ոստիկանութիւնը։ Տեղեկացնում է «Sputnik» Արմենիան:

«Տորոնտոյի ոստիկանութիւնը կանչին պատասխանել է կիրակի, ժամը 22։00-ին (Թեհրանի ժամանակով՝ այսօր՝ 06:30-ին-ԽՄԲ՚)։ 14 մարդ վիրաւորւել է։ Մահացել է մի կին։ Փոքրիկ աղջիկը ծայրայեղ ծանր վիճակում է»,- նշւած է ոստիկանութեան յայտարարութիւնում։

Հաղորդագրութեան համաձայն` միւս տուժածների վիճակը դեռ անյայտ է։ Նշւում է նաեւ, որ կրակողն ինքնասպան է եղել, նրա քայլի դրդապատճառներն առայժմ յայտնի չեն։

Միջադէպի մանրամասները պարզւում են։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։