Հա

Քաղաքական

23/07/2018

Հարցում. «Գերմանացիներն աւելի շատ վստահում են Մակրոնին, քան Մերկէլին»

Գերմանացիներն աւելի շատ վստահում են Ֆրանսիայի նախագահ Էմանուէլ Մակրոնին, քան Գերմանիայի կանցլեր Անգելլա Մերկէլին, այս մասին պարզ է դարձել «Kantar Emnid» ինստիտուտի անցկացրած հարցման արդիւնքում:

«alikonline.ir» - Գերմանացիներն աւելի շատ վստահում են Ֆրանսիայի նախագահ Էմանուէլ Մակրոնին, քան Գերմանիայի կանցլեր Անգելլա Մերկէլին, այս մասին պարզ է դարձել «Kantar Emnid» ինստիտուտի անցկացրած հարցման արդիւնքում: Այս մասին ըստ «tert.am»-ի՝ գրում է գերմանական «Deutsche Welle»-ն։

Հարցմանը մասնակցած Գերմանիայի քաղաքացիների 55 տոկոսը նշել է, որ վստահում է Մակրոնին, մինչդեռ Մերկէլի հանդէպ վստահութիւն է յայտնել հարցւածների 51 տոկոսը։ Իսկ չի վստահում Մերկէլին հարցւածների 45 տոկոսը։

Աւստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցին վստահութեամբ է մօտենում գերմանացիների միայն 24 տոկոսը։

Ինչ կապւած է Ռուսաստանի Դաշնութեան նախագահ Վլադիմիր Պուտինի հետ՝ նրան վստահում է գերմանացիների միայն 18 տոկոսը, չի վստահում 75 տոկոսը։

Սակայն դա աւելի յուսադրող արդիւնք է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի համեմատ, ում չի վստահում գերմանացիների 92 տոկոսը, հարցւածների միայն 5 տոկոսն է նշել, որ վստահում է ԱՄՆ առաջնորդին։

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։