Հա

Քաղաքական

23/07/2018

«Եկել է նոր էջ բացելու ժամանակը»․ թուրքական կայքը ներկայացրել է Ցեղասպանութիւնից յետոյ Չիլլի գաղթած հայ ընտանիքի պատմութիւնը

Թուրքական «gazetekarinca.com» կայքը ներկայացրել է Հայոց Ցեղասպանութիւնից յետոյ Չիլլի ժամանած առաջին հայ ընտանիքներից մէկի՝ Բալոյեանների պատմութիւնը։

«alikonline.ir» - Թուրքական «gazetekarinca.com» կայքը ներկայացրել է Հայոց Ցեղասպանութիւնից յետոյ Չիլլի ժամանած առաջին հայ ընտանիքներից մէկի՝ Բալոյեանների պատմութիւնը։

«Auroraprize.com» կայքի «100 կեանք» նախագծի շրջանակում Բալոյեանի հարցազրոյցը թուրքական կայքը թարգմանել եւ ներկայացրել է ամբողջութեամբ՝ օգտագործելով Ցեղասպանութիւն բառն առանց չակերտների: Այս մասին գրում է «tert.am»-ը:

Դիեգոյի մեծ պապիկը՝ Անդրանիկ Բալոյեանը ծնւել է պատմական Խարբերդում, ուր նրա ընտանիքն ունէր խաղողի հսկայ դաշտեր։

Ցեղասպանութեան ժամանակ Անդրանիկին յաջողւել է փրկւել, երբ հայերի կոտորածների համար պատասխանատու տեղի թուրք պաշտօնեան գնել է նրան որպէս ստրուկ ու տւել Ալի անունը։

Աւելի ուշ Անդրանիկն իր եղբայրների հետ կարողացել է փախուստի դիմել՝ Դեր Զորի անապատի միջով հասնելով մինչեւ Հալէպ։ Աւելի ուշ Բալոյեանների ընտանիքը հասել է մինչեւ հեռավոր Չիլլի։ Նրանք Ցեղասպանութիւնից յետոյ Չիլլի հասած առաջին հայերից են։

Երեք եղբայր այստեղ նոր կեանք են սկսել՝ սկսելով հագուստի արտադրմամբ զբաղւել։ Նրանք սկզբում հագուստի առեւտուր են արել, իսկ աւելի ուշ կարողացել են հագուստ կարող մեքենայի գումար հաւաքել և տարիներ անց դառնալ յաջողակ բիզնեսմեններ։

Դիեգոն, յիշելով իր պապիկի պատմութիւնն ու այն սարսափները, որոնք նա տեսել էր գաղթի ճանապարհին, կարծում է, որ այլեւս եկել է պատմութեան մէջ նոր էջ բացելու ժամանակը։

«Ես հաւատում եմ, որ եկել է նոր էջ բացելու ժամանակը։ Պապս ու նրա հայրը ստիպւած են եղել տարբեր մի կեանք ապրել։ Այդ ամէնը վստահօրէն հետք է թողել բոլորիս վրայ։ Սակայն մենք յոյս ունենք հաշտւել ու փրկւել ատելութիւնից»,- նշել է հայ հօրից ու բասկ մօրից ծնւած Դիեգօ Բալոյեանը։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։