Հա

Քաղաքական

23/07/2018 - 09:40

ԱՄՆ-ի եւ Եւրոպայի միջեւ առեւտրային պատերազմ է ընթանում․ Ֆրանսիայի էկոնոմիկայի նախարար

ԱՄՆ-ի եւ Եւրոպայի միջեւ իսկական առեւտրային պատերազմ է ընթանում, եւ «G20»-ի անդամ բոլոր երկրները գիտակցում են դա, նման յայտարարութիւն է կատարել Ֆրանսիայի էկոնոմիկայի նախարար Բրունօ Լէ Մերը: 

«alikonline.ir» - ԱՄՆ-ի եւ Եւրոպայի միջեւ իսկական առեւտրային պատերազմ է ընթանում, եւ «G20»-ի անդամ բոլոր երկրները գիտակցում են դա, նման յայտարարութիւն է կատարել Ֆրանսիայի էկոնոմիկայի նախարար Բրունօ Լէ Մերը: Ըստ «tert.am»-ի՝ գրում է «Reuters» գործակալութիւնը։

««G20»-ում բոլորը գիտակցում են, որ առեւտրային պատերազմն այլեւս իրականութիւն է, այն սպառնալիք է համաշխարհային տնտեսութեան աճի համար։ Ես խնդրում եմ ԱՄՆ-ին գործի դնել ողջամտութիւնն եւ յարգել կանոններն ու իր դաշնակիցներին»,- ասել է ֆրանսիացի նախարարը։

Նա նաեւ յաւելել է, որ քանի դեռ Սպիտակ տունը չկատարի առաջին քայլը՝ Եւրոյանձնաժողովը առեւտրային բանակցութիւնների վերաբերեալ որեւէ պաշտօնական առաջարկ յղել չի պատրաստւում։

«Եւրոպային պարզապէս այլ ելք չի մնայ, քան պատասխան միջոցների կիրառումը»,- ասել է Լէ Մերը։

Յիշեցնենք, որ աւելի վաղ ԱՄՆ-ն էականօրէն աւելացրել է երկիր ներմուծւող եւրոպական ալիւմինի եւ պողպատի համար սահմանւած հարկերի չափը։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։