Հա

Քաղաքական

24/07/2018

Մէյը յայտարարել է, որ «Brexit»-ից յետոյ Բրիտանիան առաջատար ռազմական տէրութիւն կը մնայ

Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մէյը Անգլիայի հիւսիսարեւելեան հանրութեան հետ հանդիպման ժամանակ ասել է, որ Մեծ Բրիտանիան «Brexit»-ից յետոյ էլ առաջատար ռազմական տէրութիւն կը մնայ եւ կը հակազդի արտաքին, այդ թւում ռուսական սպառնալիքներին: 

«alikonline.ir» - Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մէյը Անգլիայի հիւսիսարեւելեան հանրութեան հետ հանդիպման ժամանակ ասել է, որ Մեծ Բրիտանիան «Brexit»-ից յետոյ էլ առաջատար ռազմական տէրութիւն կը մնայ եւ կը հակազդի արտաքին, այդ թւում ռուսական սպառնալիքներին: Ըստ «news.am»-ի՝ հաղորդում է «ՏԱՍՍ»-ը:

«Մենք կը շարունակենք մնալ առաջատար ռազմական տէրութիւն: Մենք շարունակում ենք ընդունել այն սպառնալիքների գոյութիւնը, որոնք մենք տեսնում ենք»,- երկուշաբթի յայտարարել է վարչապետը:

Նա առաջարկել է «այս պահին նայել Ռուսաստանին, հաշւի առնելով այն, թէ ինչ է նա անում կիբերյարձակումների եւ քարոզչութեան առումով»:

Թէեւ Մէյի խօսքով, «վնասակար պետական գործունէութեամբ» առանձնանում են նաեւ այլ երկրները: «Տեսնելով, թէ ինչ են իրենցից ներկայացնում այդ սպառնալիքները, անհրաժեշտ է հասկանալ, թէ ինչ ներուժ մենք պէտք է ունենանք, որպէսզի յաղթահարենք դրանք»,- ընդգծել է Մեծ Բրիտանիայի կառավարութեան ղեկավարը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։