Հա

Քաղաքական

24/07/2018 - 10:50

Լարւած կրքեր Թուրքիայի Մեջլիսում․ խորհրդարանում իրար են ծեծել քրդամէտներն ու իշխող կուսակցութեան անդամները

Թուրքիայի խորհրդարանում կրկին ծեծկռտուք է տեղի ունեցել: Այս անգամ կռւել են քրդամէտ Ժողովրդադեմոկրատական ու իշխող «Արդարութիւն եւ զարգացում» կուսակցութիւնների անդամները: Կռւի պատճառը քրդամէտ պատգամաւոր Ահմեդ Շըքի ելոյթն էր, որում նա իշխանութիւններին մեղադրել է ստի, անպատկառութեան, կոռուպցիայի ու տգիտութեան համար։

«alikonline.ir» - Թուրքիայի խորհրդարանում կրկին ծեծկռտուք է տեղի ունեցել: Այս անգամ կռւել են քրդամէտ Ժողովրդադեմոկրատական ու իշխող «Արդարութիւն եւ զարգացում» կուսակցութիւնների անդամները: Կռւի պատճառը քրդամէտ պատգամաւոր Ահմեդ Շըքի ելոյթն էր, որում նա իշխանութիւններին մեղադրել է ստի, անպատկառութեան, կոռուպցիայի ու տգիտութեան համար։

Ըստ «tert.am»-ի՝ ինչպէս գրում է թուրքական «T24» կայքը, քրդամէտ կուսակցութեան՝ Ստամբուլից ընտրւած պատգամաւոր Շըքը, որն ամիսներ առաջ է դուրս եկել բանտից, մեջլիսի ամբիոնից քննադատել է իշխող կուսակցութեան կողմից առաջարկւած ահաբեկչութեան դէմ պայքարի կանոնակարգի փոփոխութեան մասին օրէնքի նախագիծը։ 

Ըստ ընդդիմադիր պատգամաւորի՝ նման օրէնքով իշխանութիւնները փաստացի ցանկանում են պահպանել արտակարգ դրութեան ռեժիմի ժամանակ ունեցած ճնշման լծակները:

Բացի այդ, դրանով նրանք ցոյց են տալիս, որ ընտրութիւններից յետոյ արտակարգ դրութեան ռեժիմի չեղարկումն իրականում խաբկանք էր։

Շըքի կողմից իշխանութիւնների հասցէին վիրաւորական արտայայտութիւններից յետոյ իրավիճակը խորհրդարանում լարւել է, իշխող կուսակցութեան անդամները վեր են կացել ու քայլել դէպի ամբիոն՝ փորձելով հարւածել Շըքին։

Սկսւած քաշքշուկից յետոյ Մեջլիսի նախագահը ստիպւած է եղել 10 րոպէ ընդմիջում յայտարարել, որից յետոյ խորհրդարանի մեծամասնութեան կողմից հաստատւել է Ահմեդ Շըքին հետագայ երկու խորհրդարանական նիստերին մասնակցելու իրաւունքից զրկելու որոշումը։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։