Հա

Քաղաքական

25/07/2018

Չաւուշօղլու. «Անկարան կողմ չէ Իրանի դէմ պատժամիջոցներին»

Անկարան կողմ չէ Իրանի դէմ պատժամիջոցներին: Այս մասին յայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չաւուշօղլուն Բաքւում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ: 

«alikonline.ir»-  Անկարան կողմ չէ Իրանի դէմ պատժամիջոցներին: Այս մասին յայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չաւուշօղլուն Բաքւում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ: Տեղեկացնում են միջազգային ԶԼՄ-ները:

«Մենք դէմ ենք Իրանի դէմ պատժամիջոցներին: Մենք պարտաւոր չենք միանալ ԱՄՆ-ի, Եւրոպայի եւ Մեծ Բրիտանիայի պատժամիջոցներին Իրանի դէմ»,- ասել է նա:

Աւելի վաղ, թուրքական «Cumhuriyet» օրաթերթին տւած հարցազրոյցում Թուրքիայի ԱԳ նախարարն ասել է, որ թուրքական կողմը վերջերս այդ երկիր այցելած ամերիկեան պատւիարկութեանը տեղեկացրել է, որ պաշտօնական Անկարան չի մասնակցի ԱՄՆ-ի՝ Իրանի դէմ սահամանած պատժամիջոցներին, քանի որ դրանք հակասում են միջազգային օրէնքներին եւ իրաւունքին:

«Թուրքիան շարունակելու է նաւթ գնել Իրանից եւ չի պատրաստւում հետեւել ԱՄՆ հակաիրանական սխալ քաղաքականութեանը»,- ասել է Չաւուշօղլուն:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։