Հա

Քաղաքական

25/07/2018 - 08:25

Յունաստանում հրդեհի զոհերի թիւը հասել է 74-ի. երկրում եռօրեայ սուգ է յայտարարւել

Յունաստանում, անտառային հրդեհների հետեւանքով զոհերի թիւը հասել է 74-ի: Տեղեկացնում են միջազգային ԶԼՄ-ները:

«alikonline.ir» - Յունաստանում, անտառային հրդեհների հետեւանքով զոհերի թիւը հասել է 74-ի: Տեղեկացնում են միջազգային ԶԼՄ-ները:

Երկրի հրշէջ ծառայութեան տւեալներով՝ տուժել է առնւազն 187 մարդ (164 մեծահասակ եւ 23 երեխայ): Անյայտ կորած է համարւում աւելի քան 100 մարդ:

Տուժածներից շատերի վիճակը ծանր է:

Յիշեցնենք, որ յուլիսի 23-ին Աթենքից արեւմուտք ընկած հատւածում, զանգւածային անտառային հրդեհ էր բռնկւել, որի պատճառով մարդիկ ստիպւած են եղել փախչել տներից: Հրդեհը բռնկւել էր Աթենքից 55 կմ. արեւմուտք ընկած Ատտիկա շրջանում:

Յունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը Ատտիկա շրջանում արտակարգ դրութիւն է իայտարարել: Երկրի իշխանութիւններն արդէն օգնութիւն են խնդրել այլ պետութիւններից՝ տարերքի դէմ պայքարելու համար:

Իտալիան, Գերմանիան, Լեհաստանը եւ Ֆրանսիան արձագանգել են՝ ինքնաթիռներ, հրշէջ-փրկարարներ ուղարկելով Յունաստան:

Աղէտի կապակցութեամբ յունական իշխանութիւնները երկրում եռօրեայ սուգ են յայտարարել:

Յարակից լուրեր

  • Աղէտ. Փարիզի Աստւածամօր տաճարը հրոյ ճարակ է դարձել
    Աղէտ. Փարիզի Աստւածամօր տաճարը հրոյ ճարակ է դարձել

    Երէկ՝ երեկոյեան Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզի Աստւածամօր տաճարում խոշոր հրդեհ է բռնկւել:

  • Ինտեգրացիոն նոր հնարաւորութիւններ. Յունաստան-Իսրայէլ-Կիպրոս առանցքի հեռանկարները
    Ինտեգրացիոն նոր հնարաւորութիւններ. Յունաստան-Իսրայէլ-Կիպրոս առանցքի հեռանկարները

    Եթէ մէկուկէս, երկու տասնամեակ առաջ խօսէինք Յունաստան-Իսրայէլ-Կիպրոս ռազմավարական դաշնակցային գործակցութեան հնարաւորութեան մասին, ապա լաւագոյն դէպքում դա ուտոպիստական կընկալւէր։ Եւ դա այն պարզ պատճառով, որ տարածաշրջանային ինտեգրացիոն գործընթացներում նշեալ պետութիւնների շահերը ոչ միայն չէին հատւում, այլեւ գտնւում էին հակադիր հարթութիւններում ու ճամբարներում։ Այդ հարցում կարեւոր է հաշւի առնել թուրքական գործօնը, որը զգալիօրէն պայմանաւորում էր նշեալ երկրների միջեւ յարաբերութիւնների ընդհանուր տրամաբանութիւնը։

  • Արցախի Հանրապետութեան նախարար Լեռնիկ Յովհաննիսեանի այցելութիւնը Աթենք
    Արցախի Հանրապետութեան նախարար Լեռնիկ Յովհաննիսեանի այցելութիւնը Աթենք

    Հ.Յ.Դ. Յունաստանի Հայ Դատի յանձնախումբի հրաւէրով՝ Աթենք կը գտնուի Արցախի Հանրապետութեան մշակոյթի, երիտասարդութեան եւ զբօսաշրջութեան նախարար Լեռնիկ Յովհաննիսեան, որ Աթենքի ու Թեսաղոնիկէի մէջ աշխատանքային հանդիպումներ եւ ելոյթներ պիտի ունենայ, Հ.Յ.Դ. Յունաստանի Հայ Դատի յանձնախումբի կազմակերպած՝ «Մեր Արցախը. Միջազգային ճանաչման ճամբուն վրայ» խորագրով շարքէն ներս։

  • Յոյները բողոքում են Մակեդոնիայի նոր անւան դէմ
    Յոյները բողոքում են Մակեդոնիայի նոր անւան դէմ

    Յունաստանի մայրաքաղաք Աթենքում, երէկ՝ յունւարի 20-ին բողոքի զանգւածային ակցիաներ են անցկացւել ընդդէմ Մակեդոնիայի Հանրապետութեան վերանւանման մասին կնքւած համաձայնագրի:

  • Նշմար.- Մերքէլ կ՛ընդունի Յունաստանի դէմ նացի Գերմանիոյ ոճիրները
    Նշմար.- Մերքէլ կ՛ընդունի Յունաստանի դէմ նացի Գերմանիոյ ոճիրները

    Լուրին խտացումը. հիւրընկալ նախագահը կը յիշեցնէ, որ Բ. Աշխարհամարտին, նացիներու օրով, Գերմանիա ծանր վնասներ պատճառած է Յունաստանի ու անոր ժողովուրդին, կը պահանջէ նիւթական հատուցում (կը խօսուի 300 միլիառ տոլարի մասին)։ Մերքէլ կ’ընդունի, որ Յունաստան նացի Գերմանիոյ զոհերէն է եւ թէ՝ պէտք է գտնել հարցերը լուծելու, յարաբերութիւնները բարելաւելու եւ ամրապնդելու ուղիներ։ Ի վերջոյ, երկու երկիրներն ալ Եւրոպայի Միութեան անդամ են։

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։