Հա

Քաղաքական

25/07/2018

Թրամփը յայտարարել է միջուկային ոլորտում Իրանի հետ իրական գործարք կնքելու պատրաստակամութեան մասին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը յայտարարել է, որ պատրաստ է միջուկային ոլորտում Իրանի իշխանութիւնների հետ գործարք կնքել, որը կը տարբերւի նախորդ ձախողւած պայմանագրից:

«alikonline.ir» - ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը յայտարարել է, որ պատրաստ է միջուկային ոլորտում Իրանի իշխանութիւնների հետ գործարք կնքել, որը կը տարբերւի նախորդ ձախողւած պայմանագրից: Այս մասին ըստ «news.am»-ի՝ հաղորդում է ռուսական ՏԱՍՍ-ը:

«Մենք պատրաստ ենք կնքել իրական գործարք, ոչ թէ նախորդ վարչակազմի հետ կնքւած ձախողւած գործարք, որը աղէտ էր»,- երեքշաբթի Միսսուրի նահանգի Կանզասում արտասահմանում ռազմական գործողութիւններին մասնակցած ամերիկացի վետերանների առաջ ելոյթ ունենալիս ասել է ամերիկացի առաջնորդը:

Ըստ Թրամփի, «Իրանը այլեւս այն երկիր չէ, որը կար նախկինում»:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։