Հա

Քաղաքական

28/07/2018 - 08:25

Պենտագոնի ղեկավար. «ԱՄՆ-ն Իրանում իշխանափոխութեան նպատակ չի հետապնդում»

ԱՄՆ-ն Իրանում իշխանափոխութեան նպատակ չի հետապնդում: Այս մասին յայտարարել է Պենտագոնի ղեկավար Ջէյմզ Մաթիսը: 

«alikonline.ir» - ԱՄՆ-ն Իրանում իշխանափոխութեան նպատակ չի հետապնդում: Այս մասին յայտարարել է Պենտագոնի ղեկավար Ջէյմզ Մաթիսը: Տեղեկացնում է «news.am »-ը՝ «Reuters» գործակալութեանը յղումով:

«Նման նպատակ չունենք,- պատասխանելով լրագրողների համապատասխան հարցին՝ ասել է Մաթիսը:- Մենք ուզում ենք, որպէսզի նրանք փոխեն իրենց պահւածքը մի շարք սպառնալիքների հարցում, որոնք կարող են ներկայացնել՝ հաշւի առնելով նրանց ռազմական ներուժը»:

Մայիսի 8-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը յայտարարել էր Միջուկային համապարփակ համաձայնագրից դուրս գալու մասին:

Թրամփը խոստացել է ոչ միայն վերադարձնել նախկին պատժամիջոցները, այլեւ նորերը սահմանել: Մայիսի 21-ին ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպէոն յայտարարել էր, որ Վաշինգտոնը մտադիր է Թեհրանի վրայ աննխադէպ ճնշում գործադրել, այդ թւում՝ պատժամիջոցների պատմութեան մէջ ամենախիստ սահմանափակումները սահմանել, եթէ Իրանը չփոխի քաղաքական կուրսը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։