Հա

Քաղաքական

28/07/2018

Յունաստանի վարչապետը իր վրայ է վերցրել յուլիսի 23-ի անտառային հրդեհի քաղաքական պատասխանատւութիւնը

Յունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը յայտարարել է, որ իր վրայ է վերցնում երկրում յուլիսի 23-ին տեղի ունեցած եւ 87 մարդու կեանք խլած սարսափելի անտառային հրդեհի համար ամբողջ քաղաքական պատասխանատւութիւնը։ 

«alikonline.ir» - Յունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը յայտարարել է, որ իր վրայ է վերցնում երկրում յուլիսի 23-ին տեղի ունեցած եւ 87 մարդու կեանք խլած սարսափելի անտառային հրդեհի համար ամբողջ քաղաքական պատասխանատւութիւնը։ 

Ըստ «tert.am»-ի՝ ինչպէս գրում է յունաստանեան «Еkathimerini» գործակալութիւնը, վարչապետը խնդրել է ժողովրդին չմեղադրել փրկարարներին, ոստիկաններին կամ առափնեայ անվտանգութեան աշխատակիցներին՝ շեշտելով, որ նրանք հարիւրաւոր կեանքեր են խլել։ 

Իր յայտարարութիւնը Ցիպրասն արել է կառավարութեան արտահերթ նիստի ժամանակ։

«Մահացածները չեն կարող խօսել, սակայն նւազագոյնը, ինչ մենք կարող ենք անել նրանց յիշատակի համար՝ յարգանք դրսեւորել ճշմարտութեան հանդէպ։ Ես ցանկանում եմ ինձ վրայ վերցնել տեղի ունեցած ողբերգութեան ամբողջ քաղաքական պատասխանատւութիւնը նախարարների կաբինետի առաջ»,- ասել է վարչապետը։

Յիշեցնենք, որ հրդեհներից տուժել էր աւելի քան 180 մարդ, նրանց թւում՝ 23 երեխայ։ Աղէտից յետոյ Յունաստանում եռօրեայ սուգ է յայտարարւել։

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։