Հա

Քաղաքական

28/07/2018 - 17:10

Վալերի Սեմերիկով. «ՀԱՊԿ գլխաւոր քարտուղարի պաշտօնը մինչեւ 2020 թ. յունւարի 1-ը պատկանում է Հայաստանին»

Մինչեւ 2020 թ. յունւարի 1-ը ՀԱՊԿ-ում գլխաւոր քարտուղարի պաշտօնը Հայաստանինն է: 

«alikonline.ir» - Մինչեւ 2020 թ. յունւարի 1-ը ՀԱՊԿ-ում գլխաւոր քարտուղարի պաշտօնը Հայաստանինն է: Այս մասին «tert.am»-ի հետ զրոյցում ասաց ՀԱՊԿ գլխաւոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովը՝ պատասխանելով այն հարցին, թէ ի՞նչ է նախատեսւած ՀԱՊԿ կանոնադրութեամբ, եթէ յանկարծ գլխաւոր քարտուղար Իւրի Խաչատուրովը Մարտի 1-ի գործով յայտնւի անազատութեան մէջ:

«Այդ հարցը Հաւաքական անվտանգութեան պայմանագրի կազմակերպութեան խորհրդի որոշելիքն է: Կայ խորհրդի որոշում, որ գլխաւոր քարտուղարի պաշտօնը զբաղեցնում են անդամ-պետութիւնները՝ ըստ այբբենական կարգի, քւոտայով: Գլխաւոր քարտուղարի պաշտօնը մինչեւ 2020 թ. յունւարի 1-ը Հայաստանինն է, սա ամրագրւած է, ուժի մէջ է եւ մնում է Հայաստանին»,- ասաց Վալերի Սեմերիկովը:

Նա շեշտեց, որ Իւրի Խաչատուրովին չեն կալանաւորել, նա ազատութեան մէջ է:

Յիշեցնենք, որ Իւրի Խաչատուրովին մեղադրանք է առաջադրւել ՀՀ Քրէական օրէնսգրքի 300.1 յօդւածի 1-ին մասով՝ այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնութեամբ 2008 թւականի մարտի 1-ին տապալել է Հայաստանի Հանրապետութեան սահմանադրական կարգը:

Յարակից լուրեր

  • Մեկնարկել են ՀՀ ԱԺ արտահերթ ընտրութիւնները
    Մեկնարկել են ՀՀ ԱԺ արտահերթ ընտրութիւնները

    Հայաստանում, այսօր՝ դեկտեմբերի 9-ին, մեկնարկել են արտահերթ խորհրդարանական ընտրութիւնները:

  • «Հայոց աշխարհ». «Ինչի՞ մասին է վկայում շոուի եզրափակիչ ակտը»
    «Հայոց աշխարհ». «Ինչի՞ մասին է վկայում շոուի եզրափակիչ ակտը»

    «Հայոց աշխարհ» օրաթերթն իր այսօրւայ համարում գրում է. «Ինչպէս է կայացւել երկրորդ նախագահին փակի տակ առնելու որոշումը։ Սա այն դէպքն է, երբ մեկնաբանութիւններն իսկապէս աւելորդ են։   

  • «Առաւօտ». «Սիրելի հայրենակիցներ, աւարտւեց ընտրարշաւը, մենք ներողութիւն ենք խնդրում իրարից եւ ձեզանից»
    «Առաւօտ». «Սիրելի հայրենակիցներ, աւարտւեց ընտրարշաւը, մենք ներողութիւն ենք խնդրում իրարից եւ ձեզանից»

    «Առաւօտ» օրաթերթի գլխաւոր խմբագիր Արամ Աբրահամեանն թերթի այսօրւայ համարի խմբագրականում գրում է. «Մեր թւային դարում ընտրութիւններից առաջ յայտարարւող «լռութեան օրը», իհարկէ, հնացած երեւոյթ է, եւ օրէնքի այդ պահանջն իր բուն նպատակին չի ծառայում: Այսինքն՝ «համացանցում նստած» մարդիկ չեն պատրաստւում ինքնամփոփւել, կենտրոնանալ եւ մտքերը կարգի բերել՝ որոշելու համար, թէ ում են պատրաստւում ընտրել: Տեղեկատւական աղմուկը ինչպէս «բզզում է» բոլորիս ականջներում, այնպէս էլ այսօր շարունակում է իր «բզզոցը», եւ անիմաստ է խոչընդոտել քարոզչութեանն ու հակաքարոզչութեանը:

  • Որպէսզի քանդուի մենաշնորհային համակարգը
    Որպէսզի քանդուի մենաշնորհային համակարգը

    Ազգային Ժողովի արտահերթ ընտրութիւնները կը հանդիսանան այն մարտահրաւէրը, որու ընդմէջէն Հայաստանի քաղաքացին պիտի վճռորոշէ իր թէ՛ սեփական եւ թէ հաւաքական կեանքի ուղղութիւնը։

  • Այսօր Հայաստանում լռութեան օր է
    Այսօր Հայաստանում լռութեան օր է

     Այսօր՝ դեկտեմբերի 8-ին Հայաստանում նախընտրական քարոզարշաւի վերջին օրն է` «լռութեան օրը»: Քարոզարշաւին մասնակցող քաղաքական ուժերին արգելւած է քարոզչութիւն իրականացնել:

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։