Հա

Քաղաքական

29/07/2018 - 08:35

ՌԴ ԱԳՆ. «ՀԱՊԿ-ից Խաչատուրովի յետկանչը պէտք է նախաձեռնի հայկական կողմը»

Եթէ Հայաստանը ցանկանում է փոխել ՀԱՊԿ գլխաւոր քարտուղար Իւրի Խաչատուրովին, ապա հէնց պաշտօնական Երեւանը պէտք է նախաձեռնի այդ պաշտօնից իր քաղաքացու յետկանչը: 

«alikonline.ir» - Եթէ Հայաստանը ցանկանում է փոխել ՀԱՊԿ գլխաւոր քարտուղար Իւրի Խաչատուրովին, ապա հէնց պաշտօնական Երեւանը պէտք է նախաձեռնի այդ պաշտօնից իր քաղաքացու յետկանչը: Այս մասին ըստ «yerkir.am»-ի՝ յայտարարել է Ռուսաստանի Դաշնութեան արտաքին գործերի նախարարութիւնը՝ մեկնաբանելով Հայաստանի՝ ՀԱՊԿ գործընկեր պետութիւններին Գլխաւոր քարտուղարի փոխարինման գործընթացը սկսելու առաջարկը:

ՌԴ ԱԳՆ-ից նաեւ յայտնում են, որ տւեալ հարցի շուրջ յուլիսի 27-ին հեռախօսազրոյց են ունեցել ՌԴ արտգործնախարար Սերգէյ Լաւրովն ու նրա հայ պաշտօնակից Զոհրաբ Մնացականեանը:

Յիշեցնենք, որ 2008 թւականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատւածում Երեւան քաղաքում տեղի ունեցած իրադարձութիւնների վերաբերեալ ՀՀ յատուկ քննչական ծառայութիւնում քննւող քրէական գործով ՀԱՊԿ գլխաւոր քարտուղար Իւրի Խաչատուրովին յուլիսի 26-ին մեղադրանք է առաջադրւել ՀՀ քրէական օրէնսգրքի 300.1-ին յօդւածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնութեամբ տապալել է Հայաստանի Հանրապետութեան սահմանադրական կարգը: Յուլիսի 27-ին Երեւանի ընդհանուր իրաւասութեան դատարանը որոշում է կայացրել Խաչատուրովին 5 մլն. դրամ գրաւի դիմաց ազատել արգելանքից:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։