Հա

Քաղաքական

29/07/2018

Հարցախոյզ. «Բրիտանացիների աւելի քան 40 տոկոսը ցանկանում է անցկացնել հանրաքւէ «Brexit»-ի պայմանների շուրջը»

Բրիտանացիների գրեթէ կէսը հանդէս է եկել Եւրոմիութիւնից Մեծ Բրիտանիայի դուրս գալու վերջնական պայմանների շուրջը հանրաքւէ անցկացնելու օգտին:

«alikonline.ir» - Բրիտանացիների գրեթէ կէսը հանդէս է եկել Եւրոմիութիւնից Մեծ Բրիտանիայի դուրս գալու վերջնական պայմանների շուրջը հանրաքւէ անցկացնելու օգտին: Այս մասին հաղորդել է «The Times» թերթը՝ վկայակոչելով հասարակական կարծիքի հետազօտութիւնը, որը կատարել է «YouGov» սոցիոլոգիական ծառայութիւնը: Տեղեկացնում է «Արմէնպրես»-ը:

Հրատարակութեան տւեալներով՝ հարցման համաձայն՝ որին մասնակցել են աւելի քան 1,6 հազար բրիտանացի հպատակներ, հարցւածների 42 տոկոսը պաշտպանել է «Brexit»-ի պայմանների շուրջը հանրահարցման գաղափարը, 40 տոկոսը եղել դէմ, իսկ 18 տոկոսը չի կարողացել կողմնորոշւել: Ինչպէս նշել է թերթը, սա առաջին անգամ է, երբ նման քւէարկութեան անկցացման գաղափարի կողմնակիցների թիւը գերազանցել է նրանց թիւն, ովքեր դէմ են:

Լոնդոնի եւ Բրիւսէլի միջեւ պաշտօնական բանակցութիւններն այն պայմանների շուրջը, որոնցով Մեծ Բրիտանիան դուրս կը գայ ԵՄ-ից, սկսւել են 2017 թւականի յունիսի 19-ին Բելգիայի մայրաքաղաքում: Դրանից մէկ տարի առաջ Միացեալ Թագաւորութիւնում սոյն հարցի շուրջը հանրաքւէում 51.9 տոկոսով 48.1 տոկոսի դէմ յաղթանակ էին տարել եւրոինտեգրացման հակառակորդները: «Brexit»-ի շուրջը բանակցութիւնները պէտք է տեւեն մինչեւ 2018 թւականի նոյեմբերի 18-ը, ինչից յետոյ ձեռք բերւած գործարքին պէտք է հաւանութիւն տան Եւրոխորհրդարանը եւ Վեսթմինսթերը:

Պաշտօնապէս «Brexit»-ը տեղի կունենայ 2019 թւականի մարտի 29-ին (միջին եւրոպական ժամանակով մարտի 29-ի լույս 30-ի կէսգիշերին), ինչից յետոյ, պլանի համաձայն՝ պէտք է սկսւի անցումային շրջանը, որը կը տեւի մինչեւ 2020 թւականի վերջը, հաղորդել է «ՏԱՍՍ»-ը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։