Հա

Քաղաքական

29/07/2018

Պատերազմին վերջ տալու նպատակով՝ Սիրիայի իշխանութիւններն ու քրդերը համձայնւել են բանակցել

Սիրիայի դեմոկրատական խորհուրդը, որը ղեկավարւում է այդ երկրի քրդերի կողմից համաձայնութեան է եկել Սիրիայի կենտրոնական իշխանութիւնների հետ՝ խաղաղութեան բանակցութիւններ սկսելու եւ բռնութիւններին վերջ տալու կապակցութեամբ:

«alikonline.ir» - Սիրիայի դեմոկրատական խորհուրդը, որը ղեկավարւում է այդ երկրի քրդերի կողմից համաձայնութեան է եկել Սիրիայի կենտրոնական իշխանութիւնների հետ՝ խաղաղութեան բանակցութիւններ սկսելու եւ բռնութիւններին վերջ տալու կապակցութեամբ:

Ինչպէս փոխանցում է «Reuters» գործակալութիւնը՝ այս մասին յայտնել են Սիրիայի դեմոկրատական խորհրդից՝ տեղեկացնելով, որ կողմերի միջեւ համաձայնութիւնը կայացել է յուլիսի 28-ին:

Նշենք, որ նախօրէին միջազգային ԶԼՄ-ները հաղորդում էին կողմերի միջեւ բանակցութիւնների մեկնարկի մասին:

Կողմերը պայմանաւորւել են ձեւաւորել համատեղ յանձնաժողով, որը կը զբաղւի խաղաղութեան բանկցութիւններով եւ Սիրիայի 7-ամեայ քաղաքացիական պատեարազմի կարգաւորման ուղիներ կառաջարկի:

Սիրիայի դեմոկրատական խորհրդի ներկայացուցիչներից մէկը գործակալութեան հետ զրոյցում ասել է, որ յանձնաժողովը կը զբաղւի «ժողովրդավարական եւ դաշնային Սիրիա» ձեւաւորելու ճանապարհային քարտէզի մշակման գործով:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։