Հա

Քաղաքական

29/07/2018 - 09:30

Ինչու է Իտալիայի նախագահը Հայաստան ժամանում դստեր ուղեկցութեամբ

Հանրապետութեան նախագահ Արմէն Սարգսեանի հրաւէրով յուլիսի 30-ին երկրօրեայ պետական այցով Հայաստան կը ժամանի Իտալիայի Հանրապետութեան նախագահ Սերջիօ Մատարելլան՝ դստեր Լաուրա Մատարելլայի հետ: 

«alikonline.ir» - Հանրապետութեան նախագահ Արմէն Սարգսեանի հրաւէրով յուլիսի 30-ին երկրօրեայ պետական այցով Հայաստան կը ժամանի Իտալիայի Հանրապետութեան նախագահ Սերջիօ Մատարելլան՝ դստեր Լաուրա Մատարելլայի հետ: Տեղեկացնում է «panorama.am»-ը:

Նշենք, որ Իտալիայի նախագահի կինը մահացել է 2012-ին: Իտալիայի օրէնսդրութեան համաձայն, նախագահի տիկնոջ մահից յետոյ առաջին տիկին է համարւում նրա աւագ դուստրը: Այպիսոսվ, Լաուրա Մատարելլան Իտալիայի առաջին տիկինն է:

ՀՀ նախագահի աշխատակազմի փոխանցմամբ, նախագահ Մատարելլայի գլխաւորած պատւիրակութեան կազմում են Իտալիայի արտաքին գործերի եւ միջազգային համագործակցութեան նախարար Էնցօ Մոաւէրօ Միլանեսին, պաշտօնատար այլ անձինք:

Նոյն օրը ՀՀ նախագահի նստավայրում տեղի կունենայ Իտալիայի նախագահի դիմաւորման պաշտօնական աարարողութիւնը, որին կը յաջորդի նախագահներ Արմէն Սարգսեանի եւ Սերջիօ Մատարելլայի առանձնազրոյցը, այնուհետեւ երկու երկրների պատւիրակութիւնների մասնակցութեամբ ընդլայնւած կազմով հանդիպումը:

Նախագահներ Սարգսեանն ու Մատարելլան հանդէս կը գան մամուլի համար յայտարարութեամբ:

Պետական այցի շրջանակում Իտալիայի նախագահը հանդիպումներ կունենայ երկրի բարձրագոյն ղեկավարութեան հետ, կը հիւրընկալւի Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսին:

Սերջիօ Մատարելլայի գլխաւորած պատւիրակութիւնը կայցելի Մեծ Եղեռնի յուշահամալիր, ծաղկեպսակ կը դնի Հայոց Ցեղասպանութեան զոհերի յիշատակը յաւերժացնող յուշարձանին։ Հայաստանի եւ Իտալիայի նախագահների ներկայութեամբ տեղի կունենայ հայ-իտալակամ մշակութային ժառանգութեան պահպանութեան կենտրոնի բացման արարողութիւնը: 

Յարակից լուրեր

  • «Հրապարակ». «ՀԱՊԿ-ում ձախողումները փորձում են բարդել Շաւարշ Քոչարեանի վրայ»
    «Հրապարակ». «ՀԱՊԿ-ում ձախողումները փորձում են բարդել Շաւարշ Քոչարեանի վրայ»

    «Հրապարակ»-ը գրում է. «Իշխանութիւններին հեշտ ժամանակներ չեն սպասւում. բացի նախընտրական թոհուբուհից, դեկտեմբերի 9-ի նախօրեակին՝ դեկտեմբերի 6-ին, ԵԱՏՄ երկրների ղեկավարների համաժողովն է, որտեղ քննարկւելու-որոշւելու է ՀԱՊԿ գլխաւոր քարտուղարի հարցը։

  • Խաղաղութեան գինը
    Խաղաղութեան գինը

    Խաղաղասիրութիւնը քաղաքակրթութեան նւաճումներից է: Հայ ժողովուրդը, անմասն չլինելով քաղաքակրթական նւաճումներից, մեծագոյն հաւատ եւ փափագ ունի խաղաղութեան հաստատման ու պահպանման հարցում: Մենք խաղաղասէր ժողովուրդ ենք, հազարամեակներ շարունակ մասնակցելով պատերազմների շատ քիչ են դէպքերը, երբ մենք ենք այն սկսել: Ընդ որում՝ խաղաղասէր ենք եղել ոչ միայն թոյլ եղած ժամանակ, այլեւ՝ ուժեղ պետականութեան հանգրւաններում:

  • ՀՀ ԱԳՆ. «Իրանը Հայաստանի կարեւոր գործընկերն է»
    ՀՀ ԱԳՆ. «Իրանը Հայաստանի կարեւոր գործընկերն է»

    Մենք յստակ որոշել ենք մեր դիրքորոշումը, այսինքն` սա մեզ համար չափազանց զգայուն հարց է, քանի որ Իրանը Հայաստանի կարեւոր գործընկերն է, որի հետ մենք ունենք լաւ կարգաւորւած երկկողմ օրակարգ, եւ այն չափազանց կարեւոր է տարածաշրջանի ներկայիս իրողութիւնների համատեքստում:

  • Իրանեան պատժամիջոցների քաղաքականութեան հարցերով ամերիկեան փորձագէտներն այցելել են Հայաստան
    Իրանեան պատժամիջոցների քաղաքականութեան հարցերով ամերիկեան փորձագէտներն այցելել են Հայաստան

    ԱՄՆ պետքարտուղարութեան եւ գանձապետարանի միջգերատեսչական փորձագիտական խումբը նոյեմբերի 15-16-ին Երեւանում էր՝ հայաստանեան կառավարութեան ու բիզնեսի գործընկերների հետ քննութեան առնելու Իրանի դէմ ուղղւած պատժամիջոցների քաղաքականութիւնը:

  • «Կոմերսանտ». «Մինսկը եւ Երեւանը իրենց վէճը հրապարակային են դարձրել»
    «Կոմերսանտ». «Մինսկը եւ Երեւանը իրենց վէճը հրապարակային են դարձրել»

    Ռուսական «Կոմերսանտ»-ն անդրադարձել է ՀԱՊԿ-ի շուրջ վերջին զարգացումներին: 

    Թերթը գրում է, որ Բելառուսիայի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկօն օրերս Բելառուսիայում Ադրբեջանի դեսպան Լաթիֆ Գանդիլովի հետ հանդիպման ժամանակ քննարկել է ՀԱՊԿ գլխաւոր քարտուղարի հարցը:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։