Հա

Քաղաքական

30/07/2018 - 08:10

Թուրքիան փորձել է Մոնղոլիայից առեւանգել Գիւլէնի կողմնակիցներից մէկին, Ուլան Բատորը թոյլ չի տւել

Մոնղոլիայում թուրք մանկավարժին այս շաբաթ առեւանգել են եւ պլանաւորել են երկրից դուրս տանել, սակայն տեղի իշխանութիւնները խանգարել են դրան:

«alikonline.ir» - Մոնղոլիայում թուրք մանկավարժին այս շաբաթ առեւանգել են եւ պլանաւորել են երկրից դուրս տանել, սակայն տեղի իշխանութիւնները խանգարել են դրան: Տեղեկացնում է «news.am»-ը։

Մանկավարժ Վէյսէլ Աքսայը ղեկավարում է միջազգային դպրոցների ցանցը, որը կապւած է թուրքական քարոզիչ Ֆեթուլահ Գիւլէնի հետ, որին Անկարան մեղադրում է յեղաշրջման կազմակերպման մէջ։ 

Յուլիսի 27-ի առաւօտեան անծանօթ մարդիկ մայրաքաղաք Ուլան Բատորում Աքսային հրելով նստեցրել են նրա տան կողքին կայանւած միկրոաւտոբուս։

Մի քանի ժամ անց Ուլան Բատորի օդանաւակայան է վայրէջք կատարել թուրքական չարտերային ինքնաթիռ, որը «Flightradar24»-ի տւեալներով՝ Թուրքիայի ռազմաօդային ուժերի կողմից շահագործւող «Bombardier» ինքնաթիռ է եղել։

Երբ յայտնի է դարձել ինքնաթիռի մասին, Աքսայի ընտանիքի անդամներն ու ընկերները հաւաքւել են օդանաւակայանում։ Օրւա յերկրորդ կէսին հետեւել է Մոնղոլիայի ԱԳՆ յայտարարութիւնն այն մասին, որ կառավարութիւնը կարգադրել է ինքնաթիռին օդ չբարձրանալ։

Մոնղոլիայի ԱԳՆ-ում յայտնել են, որ Աքսայի առեւանգումը «Մոնղոլիայի ինքնիշխանութեան եւ անկախութեան խախտման անընդունելի գործողութիւն կը լինէր, եւ Մոնղոլիան կտրականապէս դէմ հանդէս կը գայ դրան»:

Ինքնաթիռը լքել է Մոնղոլիան յուլիսի 27-ին ժամը 21։15-ին առանց Աքսայի:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։