Հա

Քաղաքական

30/07/2018

ԱՄՆ-ում Գերմանիային, Ֆրանսիային եւ Բրիտանիային զգուշացրել են խուսափել Իրանի դէմ պատժամիջոցների շրջանցումից

ԱՄՆ Հանրապետական կուսակցութիւնից սենատորները նամակներ են ուղարկել Միացեալ Նահանգներում Գերմանիայի, Ֆրանսիայի եւ Մեծ Բրիտանիայի դեսպանատներ՝ նախազգուշացնելով Իրանի դէմ ԱՄՆ պատժամիջոցները շրջանցելու այս երկրների մտադրութեան վերաբերեալ: 

«alikonline.ir» - ԱՄՆ Հանրապետական կուսակցութիւնից սենատորները նամակներ են ուղարկել Միացեալ Նահանգներում Գերմանիայի, Ֆրանսիայի եւ Մեծ Բրիտանիայի դեսպանատներ՝ նախազգուշացնելով Իրանի դէմ ԱՄՆ պատժամիջոցները շրջանցելու այս երկրների մտադրութեան վերաբերեալ: Այս մասին ըստ «news.am»-ի՝ յայտնում է «t-online.de» պորտալը՝ վկայակոչելով ուղերձը:

Պարբերականի տեղեկութիւններով՝ հինգշաբթի նամակներն ուղարկւել են դեսպանատներ, դրանք ստորագրել են հանրապետական սենատորները, որոնց թւում են՝ Թէդ Քրուզը, Մարկօ Ռուբիոն, Թոմ Կոտոնը եւ այլք:

Դրանցում նշւում են, որ ամերիկեան պատժամիջոցները ոչ թէ ուղղակի կառավարական որոշում են, «դրանցից շատերը ծնւել են Կոնգրեսի ընդունած դաշնային օրէնքներից»:

«Մենք գրում ենք, որ ձեզ կոչ անենք հետեւել ամերիկեան բոլոր պատժամիջոցներին, ինչպէս նաեւ ընդգծենք, որ մեր յատուկ մտահոգութիւնը կառաջացնեն ամերիկեան օրէնքներից խուսափելու կամ դրանք խափանելու ձեր փորձերը»,- նշւած է նամակում:

Սենատորները նաեւ նշել են, որ սահմանափակող միջոցառումները ԱՄՆ կշռադատւած եւ երկարաժամկէտ քաղաքականութիւնն է, եւ եւրոպական երկրների կողմից դրանք շրջանցելու փորձերը հետեւանքներ կունենան:

«Դրանցից խուսափելու կամ դրանք խափանելու ցանկացած փորձ կարող են յանգեցնել ԱՄՆ կառավարութեան հետ համագործակցութեամբ Կոնգրեսի գործողութիւնների»,- զգուշացրել են կոնգրեսականները:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։