Հա

Քաղաքական

Երկուշաբթի, 30 Յուլիսի 2018 10:30

Վենդի Շերման. «Թրամփը չի կարողանում ըմբռնել իրանցիների չյանձնւելու հոգեբանութիւնը»

Նախագահ Թրամփին անծանօթ է իրանցիների դիմակայելու եւ չյանձնւելու հոգեբանութիւնը:

«alikonline.ir» - Նախագահ Թրամփին անծանօթ է իրանցիների դիմակայելու եւ չյանձնւելու հոգեբանութիւնը:

Ինչպէս տեղեկացնում է ԻՌՆԱ-ն՝ այս մասին «yahoonews»-ի հետ զրոյցում ասել է Բարաք Օբամայի նախագահութեան օրօք ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Վենդի Շերմանը, որն առանցքային դերակատարութիւն է ունեցել Միջուկային համապարփակ համաձայնագրի կայացման գործում:

Ըստ նրա՝ Թրամփի դիւանագիտութեան մեթոդաբանութիւնը հիմնւած է հակառակորդին ճնշելու եւ վերջում բանակցելու առաջարկութիւն ներկայացնելու սկզբունքի վրայ. «Նա, սակայն, չգիտի, թէ Իրանն ունի դիմակայելու յատուկ մշակոյթ, որում նման սպառնալիքների դէմ ընկրկելը հաւասարազօր է յանձնւելու, իսկ իրանցիները երբեք չեն յանձնւում»,- ասել է նախկին բարձրաստիճան դիւանագէտը՝ Թրամփի դիւնագիտութեան գլխաւոր բացթողումն համարելով ճշգրտօրէն եւ մանրազնին մշակւած քաղաքականութեան բացակայութիւնը, որը կարող է բանաւոր համաձայնութիւնները վերածել միջազգային պարտաւորեցնող պայմանագրերի:

Շերմանը շեշտել է, որ Հիւսիսային Կորէայի եւ Իրանի հարցերով դեռեւս որեւէ շօշափելի առաջընթաց եւ ձեռքբերում չկայ, իսկ Թրամփի թիմն էլ չունի այն անհրաժեշտ հետեւողականութիւնն ու ճշգրիտ գործելաոճը, որն հարկաւոր է նման բարդ գործընթացների արդիւնաւորման համար:

Ակնարկելով անշարժ գոյքի բիզնեսում Թրամփի միջնորդային գործունէութեանն ու մի քանի անգամ սնանկացմանը, Շերմանը մտահոգութիւն է յայտնել, որ Թրամփը նոյն՝ բրոքերային հոգեբանութեամբ էլ կը գործի աշխարհաքաղաքական մեծ նշանակութեան վերոնշեալ գործընթացների դէպքում, ինչն ըստ նրա՝ չափազանց վտանգաւոր է:

Related items

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։

Joomla-ի վրիպազերծման կառավարակետ

Աշխատաշրջան

Հարցումների հսկման արդյունքները

Հիշողության օգտագործում

ՏԲ-ի հարցումներ