Հա

Քաղաքական

30/07/2018 - 10:40

Գերմանիայում առաջարկել են սահմանափակել կանցլերի լիազօրութիւնների ժամկէտը

Գերմանիայում անհրաժեշտ է դաշնային կանցլերի լիազօրութիւնների ժամկէտը սահմանափակել 8 կամ 9 տարով, «Bild» պարբերականի հետ զրոյցում նման յայտարարութիւն է կատարել Գերմանիայի «Ազատ դեմոկրատական» կուսակցութեան ղեկավար Քրիսթիան Լինդնէրը: 

«alikonline.ir» - Գերմանիայում անհրաժեշտ է դաշնային կանցլերի լիազօրութիւնների ժամկէտը սահմանափակել 8 կամ 9 տարով, «Bild» պարբերականի հետ զրոյցում նման յայտարարութիւն է կատարել Գերմանիայի «Ազատ դեմոկրատական» կուսակցութեան ղեկավար Քրիսթիան Լինդնէրը: Տեղեկացնում է «news.am»-ը:

«Կառավարութեան բոլոր նախորդ ղեկավարները տիկին Մերկէլից աւելի առաջադէմ էին: Սա պայմանաւորւած է իշխանութեան ղեկին երկար ժամանակ գտնւելով»,- պարզաբանել է Լինդնէրը:

Նրա կարծիքով՝ կանցլեր Անգելլա Մերկէլի մօտ, որն արդէն չորրորդ անգամ անընդմէջ կանցլեր է ընտրւում, տեղի է ունենում «քաղաքական լճացում»:

Մերկէլն իշխանութեան է 2005 թւականից: Գերմանիայում 8 կանցլերներից միայն երեքն են իրենց պաշտօնը 10 տարուց աւելի զբաղեցրել՝ Կոնրադ Ադենհաուէրը (1949-1963), Հելմուտ Քոհլը (1982-1998) եւ Մերկէլը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։