Հա

Քաղաքական

31/07/2018

Զախարովա. «Մոսկւան ԼՂ հարցում իրեն դրսեւորել է որպէս պատասխանատու միջնորդ եւ այդպէս կը լինի նաեւ հետագայում»

Ռուսաստանը ողջունում է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ շփումները՝ նպաստելով երկու երկրների միջեւ փոխյարգալից երկխօսութեան զարգացմանը:

«alikonline.ir» - Ռուսաստանը ողջունում է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ շփումները՝ նպաստելով երկու երկրների միջեւ փոխյարգալից երկխօսութեան զարգացմանը:

Ինչպէս փոխանցում է «Արմէնպրես»-ը, այդ մասին յայտարարել է Բաքւում գտնւող ՌԴ արտաքին գործերի նախարարութեան պաշտօնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ «Սպուտնիկ» գործակալութեան ադրբեջանական ծառայութեանը տւած հարցազրոյցում:

Նա նշել է, որ Մոսկւան իրեն դրսեւորել է որպէս պատասխանատու միջնորդ եւ բազմիցս գործով ապացուցել իր կառուցողական միջնորդական դերը: «Այդպէս կը լինի նաեւ հետագայում»,- աւելացրել է ՌԴ ԱԳՆ պաշտօնական ներկայացուցիչը՝ մեկնաբանելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանի խօսքը, ըստ որի՝ ՌԴ-ն ունի բոլոր լծակները, որպէսզի թոյլ չտայ պատերազմ Լեռնային Ղարաբաղում: «Մոսկւան ղարաբաղեան հակամարտութեան հարցում ունի յստակ դիրքորոշում, որը շարունակական է»,- ասել է Զախարովան:

«Բոլոր ջանքերը կենտրոնացած են միջնորդական դերի վրայ, որի վերջնական նպատակն է երկու կողմի համար էլ ընդունելի պայմանաւորւածութիւնների ձեռքբերումը: Ե՛ւ Բաքուն, ե՛ւ Երեւանը գիտեն, որ Մոսկւան այդ առումով վստահելի գործընկեր է: Կողմերը վստահութիւն ունեն Մոսկւայի ու նրա դերի հանդէպ»,- ասել է Զախարովան:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։