Հա

Քաղաքական

31/07/2018 - 08:35

Սիրիայի հարցով խորհրդակցութիւն՝ Սոչիում

Սոչիում այսօր՝ յուլիսի 31-ին կանցկացւի քառակողմ խորհրդակցութիւն Ռուսաստանի, Իրանի, Թուրքիայի պատւիրակութիւնների, ինչպէս նաեւ Սիրիայի հարցով ՄԱԿ-ի գլխաւոր քարտուղարի յատուկ բանագնաց Ստեֆան դէ Միստուրայի մասնակցութեամբ: Ինչպէս հաղորդում է «Արմէնպրես»-ը՝ վկայակոչելով ՏԱՍՍ-ը, այս մասին յուլիսի 30-ին յայտարարել է Սիրիայի հարցով ՌԴ նախագահի յատուկ ներկայացուցիչ Ալեքսանդր Լաւրենտեւը:

«alikonline.ir» - Սոչիում այսօր՝ յուլիսի 31-ին կանցկացւի քառակողմ խորհրդակցութիւն Ռուսաստանի, Իրանի, Թուրքիայի պատւիրակութիւնների, ինչպէս նաեւ Սիրիայի հարցով ՄԱԿ-ի գլխաւոր քարտուղարի յատուկ բանագնաց Ստեֆան դէ Միստուրայի մասնակցութեամբ: Ինչպէս հաղորդում է «Արմէնպրես»-ը՝ վկայակոչելով ՏԱՍՍ-ը, այս մասին յուլիսի 30-ին յայտարարել է Սիրիայի հարցով ՌԴ նախագահի յատուկ ներկայացուցիչ Ալեքսանդր Լաւրենտեւը:

«Վաղը (յուլիսի 31-ԽՄԲ.) նախատեսւած է պլենար նիստ: Առաւօտեան կը կայանայ խորհրդակցութիւն քառակողմ մասնակցութեամբ: Կը լինեն երաշխաւոր երկրները եւ Ստեֆան դէ Միստուրան: Սիրիայի ընդդիմութեան պատւիրակութիւնը նոյնպէս այստեղ է եւ անցկացնում է ակտիւ խորհրդակցութիւն Թուրքիայի պատւիրակութեան եւՄԱԿ-ի ներկայացուցիչների հետ: Մենք նոյնպէս նրանց հետ կը հանդիպենք, դա ամենայն հաւանականութեամբ տեղի կունենայ վաղը»,- աւելացրել է նա:

Աւելի վաղ տեղի էր ունեցել հանդիպում Ռուսաստանի եւ Սիրիայի ներկայացուցիչների միջեւ, անցկացւել են խորհրդակցութիւններ ռուսական եւ իրանական պատւիրակութիւնների մասնակցութեամբ, ինչպէս նաեւ կայացել է հանդիպում Ստեֆան դէ Միստուրայի հետ:

Յուլիսի 30-ին Սոչիում սկսւել է միջազգային բարձր մակարդակով երկօրեայ հանդիպում Սիրիայի հարցով:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։