Հա

Քաղաքական

31/07/2018 - 08:40

Ռուս դեսպանը՝ Սիրիայից Իրանի հեռանալու մասին. «Նեթանիահոյի պահանջն անիրատեսական է»

Իսրայէլում Ռուսաստանի արտակարգ եւ լիազօր դեսպանն անիրատեսական է համարում Սիրիայից Իրանի եւ նրա դաշնակից ուժերի հեռանալու մասին՝ Իսրայէլի վարչապետ Բենիամին Նեթանիահոյի պահանջը:

«alikonline.ir» - Իսրայէլում Ռուսաստանի արտակարգ եւ լիազօր դեսպանն անիրատեսական է համարում Սիրիայից Իրանի եւ նրա դաշնակից ուժերի հեռանալու մասին՝ Իսրայէլի վարչապետ Բենիամին Նեթանիահոյի պահանջը:

Ինչպէս տեղեկացնում է ԻՌՆԱ-ն՝ այս մասին դեսպան Անատոլի Վիկտորովն ասել է իսրայէլական հեռուստաալիքին տւած հարցազրոյցում:

«Իրանցիներն առանցքային դերակատարութիւն ունեն Սիրիան ահաբեկիչներից մաքրելու մեր համատեղ ջանքերում»,- ասել է դեսպանը՝ յաւելելով. «Այդ պատճառով էլ, ներկայ հանգրւանում, մենք անիրատեսական ենք համարում Սիրիայից օտարերկրեայ ուժերի դուրս բերման պահանջները»:

Դեսպան Վիկտորովը յատուկ շեշտել է, որ Իրանի ներկայաութիւնը Սիրիայում համապատասխանում է ՄԱԿ-ի սկզբունքներին եւ օրինական է:

«Ո՛չ. մենք չենք կարող ստիպել նրանց հեռանալ Սիրիայից»,- ասել է դեսպանը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։