Հա

Քաղաքական

Երեքշաբթի, 31 Յուլիսի 2018 08:50

Դոնալդ Թրամփ. «Պատրաստ եմ առանց որեւէ նախապայմանի հանդիպել նախագահ Ռոհանիի հետ»

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը յայտարարել է, որ ցանկացած պահի, առանց որեւէ նախապայմանի պատրաստ է հանդիպել նախագահ Ռոհանիի հետ:

«alikonline.ir» - ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը յայտարարել է, որ ցանկացած պահի, առանց որեւէ նախապայմանի պատրաստ է հանդիպել նախագահ Ռոհանիի հետ:

Ինչպէս տեղեկացնում են միջազգային ԶԼՄ-ները՝ այս մասին նա ասել է Վաշինգտոնում, Իտալիայի վարչապետի հետ կայացած մամլոյ համատեղ ասուլիսի ընթացքում:

«Եթէ նրանք ցանկանան հանդիպել, ես պատրաստ եմ: Նախապայմաններ չկան: Հանդիպումը լաւ կը լինի երկրի համար, նրանց համար, մեզ եւ ամբողջ աշխարհի համար»,- ասել է ԱՄՆ նախագահը՝ յաւելելով, որ ինքը մշտապէս պատրաստ է բանակցելու, մանաւանդ, եթէ առկայ է պատերազմի վտանգ:

Թրամփի՝ «առանց նախապայմանների բանակցելու» մասին յայտարարութեանն անմիջապէս հետեւել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպէոյի հակասական յայտարարութիւնը, որում նա նշել է, թէ նախագահ Թրամփը կը բանակցի Իրանի հետ, եթէ, իհարկէ «Իրանը փոխի իր վերաբերմունքը սեփական ժողովրդի նկատմամբ, վերանայի իր վարքագիծը եւ ընդունի միջուկային այնպիսի համաձայնագրի կայացումը, որը գործնականում թոյլ չի տայ միջուկային զէնք ունենալ»:

Related items

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։

Joomla-ի վրիպազերծման կառավարակետ

Աշխատաշրջան

Հարցումների հսկման արդյունքները

Հիշողության օգտագործում

ՏԲ-ի հարցումներ