Հա

Քաղաքական

01/08/2018 - 08:10

Պոմպէոն աջակցում է Իրանի ղեկավարութեան հետ բանակցային սեղանի շուրջ նստելու մտադրութեան մասին. Թրամփի յայտարարութիւնը

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպէոն աջակցում է Իրանի ղեկավարութեան հետ բանակցային սեղանի շուրջ նստելու պատրաստակամութեան մասին նախագահ Դոնալդ Թրամփի յայտարարութիւնը: Այս մասին յայտարարել է Պետդեպարտամենտի պաշտօնական ներկայացուցիչ Հիզեր Նաուերթը:

«alikonline.ir» - ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպէօն աջակցում է Իրանի ղեկավարութեան հետ բանակցային սեղանի շուրջ նստելու պատրաստակամութեան մասին նախագահ Դոնալդ Թրամփի յայտարարութիւնը: Այս մասին յայտարարել է Պետդեպարտամենտի պաշտօնական ներկայացուցիչ Հիզեր Նաուերթը: Գրում է «news.am»-ը:

Նրա խօսքով, Պոմպէոն աւելի վաղ ասել էր, որ Թրամփը ցանկանում է հանդիպել միջազգային առաջնորդների հետ խնդիրները լուծելու համար, այդ թւում Իրանի պաշտօնեաների հետ:

Հարցին, արդեօք Պոմպէոն աջակցում է առանց նախապայմանների իրանցիների հետ հանդիպմանը, Նաուերթը չի օգտագործել այս արտայայտութիւնը, նշելով, որ Վաշինգտոնը կը ցանկանար փոփոխութիւններ մտցնել Իրանի վարքագծում, սակայն «կարեւորը այն է, որ մենք պատրաստ լինենք նստել եւ երկխօսութիւնը սկսել»:

Նախօրէին Թրամփը յայտարարել էր առանց նախապայմանների Իրանի ղեկավարութեան հետ բանակցութիւններ սկսելու պատրաստակամութեան մասին: Սակայն հետագայում Պոմպէոն յայտարարեց, որ Թրամփը «պատրաստ է նստել եւ երկխօսել նրանց հետ» այն դէպքում, եթէ իրանական իշխանութիւնները ապացուցեն, որ պատրաստ են արմատապէս փոխել «իրենց ժողովրդի հանդէպ վերաբերմունքը», կը վերացնեն «վնասակար վարքը» եւ «կը կարողանան համաձայնւել», որ արժէ միանալ միջուկային համաձայնագրին»:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։