Հա

Քաղաքական

01/08/2018 - 08:40

Լաւրով. «Հայաստանում տեղի ունեցող իրադարձութիւնները չեն համընկնում երկրի իշխանութիւնների յայտարարութիւնների հետ»

Հայաստանում տեղի ունեցող իրադարձութիւնները չեն համընկնում Հայաստանի իշխանութիւնների այն յայտարարութիւնների հետ, որ իրենք հրաժարւելու են հետապնդել իրենց նախորդներին, այս մասին ասել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգէյ Լաւրովը:

«alikonline.ir» - Հայաստանում տեղի ունեցող իրադարձութիւնները չեն համընկնում Հայաստանի իշխանութիւնների այն յայտարարութիւնների հետ, որ իրենք հրաժարւելու են հետապնդել իրենց նախորդներին, այս մասին ասել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգէյ Լաւրովը: Այս մասին ըստ «yerkir.am»-ի՝ հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Ռուսաստանը որպէս Երեւանի դաշնակից միշտ հետաքրքրւած է եղել հայկական պետութեան կայունութեամբ, ահա ինչու այնտեղ կատարւող իրադարձութիւնները չեն կարող չանհանգստացնել, այդ թւում` ԱՊՀ տարածքում գործող կազմակերպութիւնների հետ նորմալ գործակցելու տեսանկիւնից»,- ասել է Լաւրովը:

«Վերջին օրերին մենք մի քանի անգամ մեր անհանգստութիւնը յայտնել ենք Հայաստանի ղեկավարութեանը: Ակնկալում ենք, որ իրադարձութիւնները, ամէն դէպքում, կընթանան կառուցողական ճանապարհով»,- յաւելել է նախարարը:

Յիշեցնենք, որ յուլիսի 26-ին Հայաստանի Յատուկ քննչական կոմիտէն մեղադրանք է առաջադրել Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարեանին` նրան ձերբակալելով: Երկրորդ նախագահը մեղադրւում է 2008 թ. մարտի 1-ի իրադարձութիւնների ժամանակ սահմանադրական կարգը տապալելու մէջ: Նոյն մեղադրանքն է առաջադրւել նաեւ ՀԱՊԿ գլխաւոր քարտուղար Իւրի Խաչատուրովին, ով գրաւի դիմաց ազատ է արձակւել:

 

Յարակից լուրեր

  • Իրանագէտ. «Հայաստանն ու Իրանը իրար լաւ չեն ճանաչում»
    Իրանագէտ. «Հայաստանն ու Իրանը իրար լաւ չեն ճանաչում»

    Հայ-իրանական յարաբերութիւններում իրար չճանաչելու խնդիրը շատ էական է։ Այս մասին «News.am»-ի հետ զրոյցում շեշտեց իրանագէտ Վարդան Ոսկանեանը։ 

  • Արամ Ա Վեհափառ Հայարապետն այսօր կը լինի Հայաստանում
    Արամ Ա Վեհափառ Հայարապետն այսօր կը լինի Հայաստանում

    Մեծի Տանն Կիլիկիոյ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Կաթողիկոսն այսօր՝ փետրւարի 19-ին մեկնել է Հայաստան: 

  • Պոմպէոն եւ Լաւրովը զրուցել են. միջուկային համաձայնագրի թեման չի քննարկւել
    Պոմպէոն եւ Լաւրովը զրուցել են. միջուկային համաձայնագրի թեման չի քննարկւել

    Արդէն տեղեկացրել ենք, որ երէկ կայացել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգէյ Լաւրովի եւ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպէոյի հեռախօսազրոյցը:

  • Հայաստան սփիւռք յարաբերութիւնների հոլովոյթը
    Հայաստան սփիւռք յարաբերութիւնների հոլովոյթը

    Մեր մանկա-պատանեկան տարիներին, Հայաստանը Սովետական երկաթեայ վարագոյրից ներս գտնւելու բերումով, մեզ համար մանկական հեքիաթների նման, համարւում էր եօթն սարերի հետևում անգտանելի մի աշխարհի որի կարօտը միշտ զգում էինք և ճար ու դարման էլ չունէինք մեր կարօտին յագուրդ տալու: Առաւել մեզ խեղճ էինք զգում, ի տես մեր բնակարաններում պատերից կախւած և կամ արծաթեայ մի քանի սպասների վրայ քանդակւած, Մայր Հայաստանի պատկերը, տխուր ու տրտում դէմքով, ձեռքը ծնօտին՝ Հայաստանի աւերակների վրայ նստած:

  • Հայաստան-Սփիւռք յարաբերութիւնների հոլովութը
    Հայաստան-Սփիւռք յարաբերութիւնների հոլովութը

    Մեր մանկա-պատանեկան տարիներին, Հայաստանը Սովետական երկաթեայ վարագոյրից ներս գտնւելու բերումով, մեզ համար մանկական հեքիաթների նման, համարւում էր եօթն սարերի հետեւում անգտանելի մի աշխարհի, որի կարօտը միշտ զգում էինք եւ ճար ու դարման էլ չունէինք մեր կարօտին յագուրդ տալու: Առաւել մեզ խեղճ էինք զգում, ի տես մեր բնակարաններում պատերից կախւած եւ կամ արծաթեայ մի քանի սպասների վրայ քանդակւած, Մայր Հայաստանի պատկերը, տխուր ու տրտում դէմքով, ձեռքը ծնօտին՝ Հայաստանի աւերակների վրայ նստած:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։