Հա

Քաղաքական

02/08/2018

Պոմպէօ. «Նախագահ Թրամփն արդարացի է համարում թուրք նախարարների նկատմամբ սահմանւած պատժամիջոցները»

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը թուրք նախարարների դէմ սահմանւած պատժամիջոցներն արդարացի է համարում: Նման կարծիք է յայտնել ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպէոն:

«alikonline.ir» - ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը թուրք նախարարների դէմ սահմանւած պատժամիջոցներն արդարացի է համարում: Նման կարծիք է յայտնել ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպէոն: Գրում է «news.am»-ը:

«Նախագահ Թրամփի եւ նախագահ Ռեջեբ Էրդողանի միջեւ բազմաթիւ զրոյցներից, ինչպէս նաեւ ԱԳ նախարար Մեւլութ Չաւուշօղլուի հետ իմ բանակցութիւններից յետոյ թուրքական կառավարութիւնը հրաժարւել է ազատ արձակել պաստոր Էնդրիւ Բրանսոնին: Նախագահ Թրամփը հանգեց եզրակացութեան, որ այդ պատժամիջոցներն արդարացւած գործողութիւններ են»,- ասւած է Պոմպէոյի յայտարարութիւնում:

Յիշեցնենք, որ ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել Թուրքիայի արդարադատութեան եւ ներքին գործերի նախարարների նկատմամբ: Սպիտակ տան մամլոյ խօսնակ Սառա Սանդերսը նշել է, որ վարչակազմը «որեւէ ապացոյց չի տեսել, որ Բրանսոնը սխալ բան է արել, եւ մենք կարծում ենք, որ նա անարդարութեան զոհ է դարձել եւ անարդարացիօրէն ազատազրկւել է Թուրքիայի իշխանութիւնների կողմից»:

Յիշեցնենք, որ Բրանսոնին մեղադրում են լրտեսութեան եւ ահաբեկիչներին աջակցելու մէջ: Նրան 35 տարւայ ազատազրկում է սպառնում:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։