Հա

Քաղաքական

04/08/2018

«Bloomberg». «Չինաստանը հրաժարւել է կատարել իրանական նաւթի ներմուծումը կրճատելու ԱՄՆ-ի պահանջը»

ԱՄՆ-ի իշխանութիւնները չեն կարողացել հասնել այն բանին, որ Չինաստանը կրճատի իրանական նաւթի ներմուծման ծաւալները Իրանի դէմ ամերիկեան պատժամիջոցների սահմանման կապակցութեամբ: 

«alikonline.ir» - ԱՄՆ-ի իշխանութիւնները չեն կարողացել հասնել այն բանին, որ Չինաստանը կրճատի իրանական նաւթի ներմուծման ծաւալները Իրանի դէմ ամերիկեան պատժամիջոցների սահմանման կապակցութեամբ: Այդ մասին, ինչպէս տեղեկացնում է «Արմէնպրես»-ը, յայտնել է «Bloomberg» գործակալութիւնը՝ յղում անելով երկու երկրների բանակցութիւններին մասնակցող պաշտօնեաների:

«Միեւնոյն ժամանակ Պեկինը համաձայնել է չաւելացնել իրանական նաւթի գնումները»,- գործակալութիւնը մէջբերել է չինովնիկների խօսքը: Գործակալութիւնը յաւելել է, որ ԱՄՆ-ից բանակցորդներն այցելում են տարբեր երկրների մայրաքաղաքներ՝ քննարկելու Իրանից նաւթի ներմուծման կրճատման հարցը մինչեւ նոյեմբերի սկիզբը, երբ ուժի մէջ կը մտնեն սահմանւած պատժամիջոցները:

Ինչպէս գործակալութեանը յայտնել է ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի մամուլի քարտուղարը, վերջերս Չինաստան նման ուղեւորութիւններից մէկին մասնակցել է պատքարտուղարի՝ ԱՄՆ-ի Էներգետիկական ռեսուրսների գծով օգնական Ֆրենսիս Ֆենոնը: ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը մայիսի 8-ին յայտարարել է, որ Վաշինգտոնը դուրս է գալիս միջուկային ծրագրի վերաբերեալ Իրանի հետ համաձայնագրից եւ վերականգնում է Իրանի դէմ բոլոր պատժամիջոցները, այդ թւում՝ պատժամիջոցներն այն երկրների նկատմամբ, որոնք բիզնես են վարում Իրանի հետ: Աւելի ուշ ԱՄՆ-ի Պետդեպում յայտարարել են, որ Վաշինգտոնը ձգտելու է համոզել իր դաշնակիցներին՝ մինչեւ նոյեմբերի սկիզբը լիովին դադարեցնել նաւթի գնումներն Իրանից: Չինաստանը յուլիսի սկզբին հրապարակել է իր պաշտօնական դիրքորոշումը, ըստ որի՝ երկիրը չի պլանաւորում արձագանգել իրանական նաւթի գնումները կրճատելու նախագահ Թրամփի կոչին:

Չինաստանը, որն իրանական նաւթի խոշորագոյն գնորդներից մէկն է, աւելի վաղ յայտարարել է յուլիսին 26 տոկոսով նաւթի ներմուծման ծաւալն աւելացնելու մասին: Գործակալութեան տւեալներով՝ այդ ամսին Չինաստանին բաժին է ընկել վաճառւած իրանական նաւթի 35 տոկոսը: Հաղորդել է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։