Հա

Քաղաքական

04/08/2018

Թուրքիայում գլխաւոր ընդդիմադիր կուսակցութեան նախագահին փոխելու համար ստորագրահաւաքը ձախողւել է

Թուրքիայի գլխաւոր ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» կուսակցութեան (ԺՀԿ) նախագահի ընտրութիւններ անցկացնելու համար անհրաժեշտ ստորագրութիւնների քանակը չի ապահովիել: 

«alikonline.ir» - Թուրքիայի գլխաւոր ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» կուսակցութեան (ԺՀԿ) նախագահի ընտրութիւններ անցկացնելու համար անհրաժեշտ ստորագրութիւնների քանակը չի ապահովիել: Փոխանցում է «yerkir.am»-ը:

ԺՀԿ-ի կողմից արւած  յայտարարութեան մէջ մասնաւորապէս ասւում է. «Մեր ունեցած նախնական տւեալներով` անհրաժեշտ ստորագրութիւնները չեն հաւաքւել»:

Ըստ «Ermenihaber»-ի՝ յայտարարութեան համաձայն, հաւաքւել է 605 ստորագրութիւն` անհրաժեշտ 624-ի փոխարէն: Նշւել է նաեւ, որ կուսակցութեան մեծաթիւ անդամներ սկզբում ստորագրել են, այնուհետեւ յետ վերցրել իրենց ստորագրութիւնը: Սպասւում է` ԺՀԿ կենտրոնական գրասենեակից պաշտօնական յայտարարութիւն կարւի:

Յիշեցնենք, որ  կուսակցութեան ընդդիմադիր հատւածը պահանջում է ՀԺԿ-ի ներսում ղեկավար կազմի, կանոնադրութեան, ինչպէս նաեւ կադրային փոփոխութիւններ իրականացնել: Բացի այդ` նրանք Քըլըչդարօղլուին են մեղադրում վերջին մի քանի ընտրութիւններում ԺՀԿ-ի ցածր ցուցանիշների համար: Որպէս ստորագրահաւաքի նախաձեռնող` նշւել է ԺՀԿ-ի կողմից նախագահի թեկնածու Մուհարրեմ Ինջէի անունը: 15 օրւայ ընթացքում անհրաժեշտ քանակի ստորագրութիւն հաւաքելու դէպքում 45 օրւայ ընթացքում պէտք է կուսակցութեան համաժողով հրաւիրւէր, որի ընթացքում կը քննարկւէր նոր առաջնորդի հարցը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։