Հա

Քաղաքական

05/08/2018

Ազատազրկւած Լուլա դա Սիլւային առաջադրել են Բրազիլիայի նախագահի պաշտօնին

Բրազիլիայում «Աշխատաւորների» կուսակցութիւնը (ԱԿ) երկրի նախագահի պաշտօնում է առաջադրել երկրի նախկին նախագահ Լուիս Ինասիու Լուլա դա Սիլւային, որը կոռուպցիայի գործով ազատազրկման է դատապարտւել։

«alikonline.ir» - Բրազիլիայում «Աշխատաւորների» կուսակցութիւնը (ԱԿ) երկրի նախագահի պաշտօնում է առաջադրել երկրի նախկին նախագահ Լուիս Ինասիու Լուլա դա Սիլւային, որը կոռուպցիայի գործով ազատազրկման է դատապարտւել։ Այս որոշումը պաշտօնապէս ընդունւել է շաբաթ օրը Սան Պաուլօ քաղաքում կայացած այս քաղաքական ուժի համազգային համագումարի ժամանակ: Փոխանցում է «news.am»-ը։

«Այսօր՝ այս պատմական օրը, մենք յայտարարում ենք, որ Լուլան Հանրապետութեան նախագահի մեր թեկնածուն է։ Մենք նրա թեկնածութիւնը կը գրանցենք օգոստոսի 15-ին»,- միջոցառմանը յայտարարել է ԱԿ նախագահ Գլէյզի Հոֆմանը։

Յիշեցնենք, որ Բրազիլիայի իշխանութիւնները հետաքննութիւն են սկսել նախկին նախագահի նկատմամբ դեռ 2013 թւականի մարտին: Դա Սիլւան նախագահի պաշտօնը զբաղեցրել է 2003-ից 2011 թւականներին:

Բրազիլիայում նախագահի ընտրութիւնները տեղի են ունենալու հոկտեմբերի 7-ին:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։