Հա

Քաղաքական

05/08/2018

Մահափորձ՝ Նիկոլաս Մադուրոյի դէմ

Վենեզուէլլայում, նախօրէին տեղի ունեցած զինւորական շքերթի ժամանակ, որին ներկայ է եղել երկրի նախագահ Նիկոլաս Մադուրոն պայթուցիկներով բեռնաւրւած անօդաչու թռչող սարքերով (ԱԹՍ) յարձակում է իրականցւել:

«alikonline.ir» - Վենեզուէլլայում, նախօրէին տեղի ունեցած զինւորական շքերթի ժամանակ, որին ներկայ է եղել երկրի նախագահ Նիկոլաս Մադուրոն պայթուցիկներով բեռնաւրւած անօդաչու թռչող սարքերով (ԱԹՍ) յարձակում է իրականցւել:

Ինչպէս տեղեկացնում են միջազգային ԶԼՄ-ները՝ ԱԹՍ-ների պայթիւնի հետեւանքով շքերթին մասնակից 7 զինւորական վիրաւորւել է: Ինքը՝ նախագահ Մադուրոն անւվնաս է մնացել:

Միջադէպից յետոյ, Նիկոլաս Մադուրոն ելոյթ է ունեցել երկրի ազգային հեռուսատաեսութեան եթերով՝ յարձակման մէջ մեղադրելով իր աջակողմեան հակառակորդներին:

Մեղադրանքներից անմասն չի մնացել նաեւ հարեւան երկրի՝ Կոլումբիայի նախագահ Խուան Մանուէլ Սանթոսը, որը համարւում է Մադուրոյի քննադատներից մէկը:

Վենեզուէլլայի նախագահի հնչեցրած մեղադրանքներին անմիջապէս արձագանգել է Կոլումբիայի ԱԳՆ-ը՝ մերժելով դրանք:

«Այն յայտարարութիւնները, իբրեւ թէ կոլումբիացի առաջնորդը պատասխանատւութիւն է կրում Վենեզուէլլայի նախագահի վրայ կատարւած ենթադրւող մահափորձի համար, աբսուրդային են եւ բացարձակապէս անհիմն»,– ասւած է երկրի ԱԳՆ յայտարարութեան մէջ։

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։