Հա

Քաղաքական

05/08/2018 - 14:10

Թրամփը յայտնել է ԱՄՆ գործերին միջամտող երկրների մասին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը յայտարարել է, որ Ռուսաստանը, Չինաստանը եւ հնարաւոր է՝ Հիւսիսային Կորէան միջամտում են Միացեալ Նահանգների գործերին, եւ նման գործողութիւնների թիւը կարող է աճել իր երկրի տնտեսական աճի պատճառով: 

«alikonline.ir» - ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը յայտարարել է, որ Ռուսաստանը, Չինաստանը եւ հնարաւոր է՝ Հիւսիսային Կորէան միջամտում են Միացեալ Նահանգների գործերին, եւ նման գործողութիւնների թիւը կարող է աճել իր երկրի տնտեսական աճի պատճառով: Այս մասին նա յայտարարել է Օհայօ նահանգում ելոյթ ունենալիս: Յայտնում է «news.am»- ը՝ «NBC»-ն յղումով:

«Մենք պէտք է կանգնեցնենք դա: Մենք պէտք է կանգնեցնենք միջամտութիւնը եւ բոլոր նրանց, ովքեր մեզ վրայ յարձակւում են: Եւ նրանք շատ են: Այստեղ է ե՛ւ Ռուսաստանը, ե՛ւ Չինաստանը: Հիւսիսային Կորէայի հետ մեզ մօտ ամէն ինչ լաւ է, սակայն նրանք եւս, հաւանաբար, նոյն բանն են անում»,- ասել է Թրամփը:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։