Հա

Քաղաքական

05/08/2018 - 14:20

Մադուրոյի դէմ մահափորձի պատասխանատւութիւնը ստանձնել է «Ֆլանելէ զինւորներ» խմբաւորումը

Վենեզուէլլայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի դէմ մահափորձի պատասխանատւութիւնը ստանձնել է «Ֆլանելէ զինւորներ» (Soldados de Franelas)  ընդհատակեայ խմբաւորումը, շաբաթ խմբաւորումն այս մասին յայտարարութիւն է հրապարակել «Twitter» իր միկրոբլոգում:

«alikonline.ir» - Վենեզուէլլայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի դէմ մահափորձի պատասխանատւութիւնը ստանձնել է «Ֆլանելէ զինւորներ» (Soldados de Franelas)  ընդհատակեայ խմբաւորումը, շաբաթ խմբաւորումն այս մասին յայտարարութիւն է հրապարակել «Twitter» իր միկրոբլոգում: Փոխանցում է «news.am»-ը:

«Գործողութեան նպատակն էր նախագահական պալատ հասցնել «C4» պայթուցիկով երկու ԱԹՍ: Անօդաչուներն իրենց նպատակի չեն հասել, քանի որ խոցւել են դիպուկահարների կողմից,- նշւած է հաղորդագրութեան մեջ: - Մենք ցոյց տւեցինք, որ նրանք խոցելի են, այս անգամ մեր նպատակին չհասանք, սակայն դա ընդամենը ժամանակի հարց է»:

Արդէն սկսւել է Վենեզուէլլայի նախագահի դէմ մահափորձի գործի քննութիւնը, այն պէտք է վարեն 3 դատախազ, յայտարարել է երկրի գլխաւոր դատախազ Տարէկ Սաաբը: Աւելի վաղ ինքը Մադուրոն յայտարարել էր, որ ձերբակալւել են մի քանի մարդիկ, որոնց նա անւանել է մահափորձի կազմակերպիչներ:

«Ֆլանելէ զինւորներ»-ը ներկայանում է որպէս ազգային-ազատագրական շարժում: 2018 թւականի յունւարին «El Naciona»l պարբերականը նրանց անւանել էր ոստիկանութեան սպայ Օսկար Պերէսի հետեւորդներ, որը 2017 թւականին ուղղաթիռ էր առեւանգել եւ յարձակւել Վենեզուէլլայի ՆԳՆ ու Գերագոյն դատարանի շէնքերի վրայ:

2018 թւականի յունւարին Պերէսը սպանւել էր ոստիկանութեան եւ ազգային գւարդիայի համատեղ գործողութեան ժամանակ: Մահից առաջ նա համացանցում տեսաուղերձ էր տեղադրել, որում պնդում էր, որ փորձել է յանձնւել, սակայն գրոհը չի ընդհատւել: Արդիւնքում նա եւ նրա շատ կողմնակիցներ գնդակահարւել էին:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։