Հա

Քաղաքական

06/08/2018 - 09:30

Պոմպէոն յայտարարել է Թեհրանի հետ բանակցութիւններին Թրամփի պատրաստակամութեան մասին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պատրաստ է Իրանի նախագահ Հասան Ռոհանիի հետ բանակցութիւնների, սակայն Թեհրանը պէտք է յանձնառու լինի իր գործունէութեան փոփոխութեանը։ 

«alikonline.ir» - ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պատրաստ է Իրանի նախագահ Հասան Ռոհանիի հետ բանակցութիւնների, սակայն Թեհրանը պէտք է յանձնառու լինի իր գործունէութեան փոփոխութեանը։ Այսպիսի յայտարարութեամբ է հանդէս եկել ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպէոն ինդոնեզական «Metro TV» լրատւական հեռուստաալիքին կիրակի օրը տւած հարցազրոյցում: Փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Պոմպէոն նշել է, որ նախագահը միշտ յայտարարում է, որ պատրաստ է բանակցութիւններին, անկախ այն բանից, թէ ստեղծւել են դրա համար պայմաններ՝ միջուկային ծրագրի հարցով գործարք կնքելու տեսքով եւ արդեօք բանակցութիւնները համարւում են տեղին․ «Սակայն կարեւոր է Իրանի յանձնառութիւնը իր ճանապարհի փոփոխութեանը, որ այդ քննարկումները օգտակար լինեն»,- ասել է պետքարտուղարը։

 

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։