Հա

Քաղաքական

06/08/2018

Ճգնաժամ՝ սաուդա-քանադական յարարբերութիւններում. Ռիադը երկրից հեռացնում է Կանադայի դեսպանին

Սաուդական Արաբիայի ԱԳՆ-ը յետ է կանչել իր դեսպանին Կանադայից, իսկ իր երկրում Կանադայի դեսպանին էլ 24 ժամ է տւել երկրից հեռանալու համար:

«alikonline.ir» - Սաուդական Արաբիայի ԱԳՆ-ը յետ է կանչել իր դեսպանին Կանադայից, իսկ իր երկրում Կանադայի դեսպանին էլ 24 ժամ է տւել երկրից հեռանալու համար:

Տեղեկացնում են միջազգային ԶԼՄ-ները՝ յաւելելով, որ բացի այդ, Սաուդական Արաբիան սառեցրել է Կանադայի հետ բոլոր նոր առեւտրային եւ ներդրումային գործարքները:

Երկու երկրների միջեւ ճգնաժամը հետեւել է Կանադայի իշխանութիւնների յայտարարութեանը, որում պաշտօնական Օտտաւան իր մտահոգութիւնն էր յայտնել Սաուդական Արաբիայում իրաւապաշտպան ակտիւիստների ձերբակալման առնչութեամբ՝ նշելով, որ նրանց ազատութիւնից զրկելու համար իրաւական հիմքեր չկային: Բացի այդ, Կանադան պահանջել էր ազատ արձակել ակտիւիստներին:

Սաուդական Արաբիայի ԱԳՆ-ն պատասխանելով կանադական իշխանութիւններին, յայտարարել է, որ իրաւական հիմքերի բացակայաութեան մասին մեղադրանքը միանգամայն կեղծ է:

ԱԳՆ-ն նաեւ մեղադրել էր Կանադային Սաուդական Արաբիայի ներքին գործերին միջամտելու համար:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։