Հա

Քաղաքական

06/08/2018 - 13:40

Մամեդեարով խօսել է Մնացականեանի հետ հանդիպման եւ ԵՄ-ի հետ համաձայնագրի մասին

Բրիւսէլում կայացած հանդիպումը դարձաւ առաջին բովանդակալից շփումը իմ հայ նոր գործընկերոջ հետ: 

«alikonline.ir» - Բրիւսէլում կայացած հանդիպումը դարձաւ առաջին բովանդակալից շփումը իմ հայ նոր գործընկերոջ հետ: Այդ մասին ըստ «yerkir.am»-ի՝ ասել է Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Էլմար Մամեդեարովը:

ՀՀ ԱԳՆ ղեկավարի հետ նոր հանդիպման վայրի ու ժամկէտի մասին հարցին պատասխանելով` Մամեդեարովն ասել է հետեւեալը. «Մեր նպատակն է արդիւնքը եւ մենք պատրաստ ենք այդ ուղղութեամբ ինտենսիւ եւ առարկայական երկխօսութեան շարունակմանը: Իսկ այդ հանդիպումների վայրն ու ժամկէտը տեխնիկական հարցեր են, որոնք համաձայնեցւում են համապատասխան խողովակներով»:

Մամեդեարովը պատասխանելով այն հարցին` թէ ինչպէ՞ս է ընթանում ԵՄ-ի հետ նոր համաձայնագրի վերաբերեալ գործընթացը ասել է. «Ադրբեջանի եւ ԵՄ-ի միջեւ երկխօսութիւնը տարւում է վաղուց` կողմերի փոխշահաւէտ համագործակցութեան եւ իրաւահաւասարութեան հիման վրայ»

Ըստ Մամեդեարովի` գործընթացը զարգանում է ճիշտ ուղղութեամբ եւ կը հանգեցնի Ադրբեջանի եւ ԵՄ-ի միջեւ «մեծ համաձայնագրի» ստորագրմանը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։