Հա

Քաղաքական

06/08/2018 - 10:10

Թրամփը պէտք է օգնի ինձ այս ահաբեկիչների դէմ պայքարում. Մադուրոն իր դէմ մահափորձից յետոյ դիմել է ԱՄՆ նախագահին

Վենեզուէլլայի նախագահ Նիկոլաս Մադուրոն օգոստոսի 5-ին իր դէմ իրագործւած մահափորձից յետոյ դիմել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին՝ խնդրելով օգնել իրեն ահաբեկիչների դէմ պայքարում:

«alikonline.ir» - Վենեզուէլլայի նախագահ Նիկոլաս Մադուրոն օգոստոսի 5-ին իր դէմ իրագործւած մահափորձից յետոյ դիմել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին՝ խնդրելով օգնել իրեն ահաբեկիչների դէմ պայքարում:

Ըստ «tert.am»-ի՝ ինչպէս նշում է «Daily Mail»-ը, մահափորձից յետոյ ունեցած ելոյթում Մադուրոն յայտարարել է, որ մահափորձի հետեւում կանգնածների մի մասը գտնւում է Միացեալ Նահանգներում: Ուստի նա խնդրել է Թրամփին աջակցել իրեն դէպքի հետաքննութեան, ինչպէս նաեւ ԱՄՆ-ի տարածքում գտնւող մեղաւորներին գտնելու, պատասխանատւութեան ենթարկելու հարցում:

«Դա ինձ սպանելու փորձ էր: Այսօր նրանք փորձում էին սպանել ինձ»,- եւս մէկ անգամ շեշտել է Մադուրոն:

Վերջինս կատարւածի համար մեղադրել է Կոլումբիայի նախագահ Խուան Մանուէլ Սանտոսին, սակայն Կոլումբիայի արտաքին քաղաքական գերատեսչութիւնը շտապել է հերքել մեղադրանքը:

Յիշեցնենք, որ օգոստոսի 5-ին Բոլիւարեան ազգային գւարդիայի կազմաւորման 81-րդ տարեդարձին նւիրւած տօնական միջոցառման ժամանակ մայրաքաղաք Կարակասում տեղի է  ունեցել պայթիւն: Մադուրոն շտապ տարհանւել է, մի քանի զինւորական վնասւածքներ է ստացել:

Երկրի գլխաւոր դատախազը կատարւածը որակել է ահաբեկչութիւն:

Վենեզուէլլական «Ֆլանելէ զինւորներ» (Soldados de Franelas) զինւած խմբաւորումը ստանձնել է Մադուրոյի դէմ իրագործւած մահափորձի պատասխանատւութիւնը: Նրանք այս մասին գրել են իրենց թւիթերեան միկրոբլոկում:

Խմբաւորման անդամները մանրամասնել են, որ օգտագործել են երկու հատ անօդաչու թռչող սարք՝ համալրւած «С4» պայթուցիկով: Սակայն անօդաչուներին չի յաջողւել հասնել նախագահական լոջայի մօտ, քանի որ դիպուկահարները վնասազերծել են դրանք:

«Մենք ցոյց տւեցինք, որ կառավարութիւնը խոցելի է: Այսօր մենք չհասանք մեր նպատակին, բայց դա սոսկ ժամանակի հարց է»,- նշւել է խմբաւորման էջում:

Յարակից լուրեր

  • Կրկի՞ն TRiUMPh, կամ արդեօք Թրամփը կը վերընտրւի 2020 թւականին
    Կրկի՞ն TRiUMPh, կամ արդեօք Թրամփը կը վերընտրւի 2020 թւականին

    2016 թ. ԱՄՆ նախագահական ընտրութիւնների նախօրէին ամերիկեան ամենայայտնի ԶԼՄ-ները ակտիւօրէն ներարկում էին Ամերիկայի պատմութեան մէջ առաջին կին նախագահ ունենալու գաղափարը։ Դրա արդիւնքում ձեւաւորւեց հանրային ընկալում, որի համաձայն Հիլարի Քլինթոնը այն թեկնածուն էր, ով կարող էր հեշտութեամբ պարտութեան մատնել բիզնեսմեն Դոնալդ Թրամփին 2016 թ. ընտրութիւններում։

  • Ֆրանսիայի դերը՝ Իրան-Եւրոմիութիւն փոխյարաբերութիւններում
    Ֆրանսիայի դերը՝ Իրան-Եւրոմիութիւն փոխյարաբերութիւններում

    Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջաւադ Զարիֆի նկատմամբ Միացեալ Նահանգների սահմանած պատժամիջոցների հանդէպ Եւրոմիութեան բացասական դիրքորոշումից յետոյ պաշտօնական Թեհրանը ԵՄ նկատմամբ իր քաղաքականութեան մէջ որոշակի վերանայումներ իրականացրեց, ինչն Իրանի եւ «4+1 խմբի» անդամ եւրոպական երկրների միջեւ վերջին շրջանում առաջացած լարւածութիւնը մեղմելու հնարաւորութիւն տւեց:

  • ԱՄՆ-ի կողմից Արցախին տրւող ֆինանսաւորման դադարեցումը սխալ ազդանշան է Ալիեւի ռեժիմին
    ԱՄՆ-ի կողմից Արցախին տրւող ֆինանսաւորման դադարեցումը սխալ ազդանշան է Ալիեւի ռեժիմին

    Ամերիկայի Հայ Դատի յանձնախումբը մտահոգիչ հաղորդագրութիւններ է ստացել այն մասին, որ ԱՄՆ կառավարութիւնը մտադիր է երկու ամսում դադարեցնել Արցախին տրամադրւող ֆինանսական աջակցութիւնը, որի տրամադրումն աւելի վաղ հաստատւել էր Կոնգրեսի կողմից: Թեմայի շուրջ Tert.am-ը զրուցել է Ամերիկայի Հայ Դատի յանձնախմբի մամուլի քարտուղար Էլիզաբէթ Չուլջեանի հետ:

  • Թրամփը Դանիա այցը չեղարկել է
    Թրամփը Դանիա այցը չեղարկել է

    ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երեքշաբթի անսպասելի չեղարկել է Դանիա այցը՝ յայտարարելով, որ այցելութիւնն անիմաստ է այն բանից յետոյ, երբ Դանիայի վարչապետ Մեթէ Ֆրեդերիքսենը ԱՄՆ-ի կողմից Գրենլանդիան գնելու գաղափարն անւանել է «անհեթեթ»:

  • «ԱՄՆ-ը համաշխարհային շուկայից 2.7 մլն բարել իրանական նաւթ է դուրս բերել». Պոմպէօ
    «ԱՄՆ-ը համաշխարհային շուկայից 2.7 մլն բարել իրանական նաւթ է դուրս բերել». Պոմպէօ

    ԱՄՆ-ին յաջողւել է համաշխարհային շուկայից 2.7 մլն. բարել իրանական նաւթ դուրս բերել: Այս մասին ըստ News.am-ի՝ MSNBC-ին տւած հարցազրոյցում ասել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպէոն:

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։